Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Իշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Հասարակություն

IDBank-ը ԵՊՀ «Փոխակերպվող տնտեսություն» միջազգային գիտաժողովի հովանավոր

Հոկտեմբերի 8-ին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Փոխակերպվող տնտեսություն. մարդկային կապիտալի զարգացում, ստեղծարար նորարարական տնտեսություն, կայուն ներառական աճ» խորագրով 2-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի կազմակերպիչներն են Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն ու  Տարածաշրջանային գիտության ակադեմիան։

IDBank-ը գիտաժողովի հովանավորն է: Բանկի Վարչության նախագահ Մհեր Աբարահամյանի խոսքով՝ Բանկը կարևորում է տնտեսագիտական մտքի զարգացումն ու Հայաստանի՝ այս տեսանկյունից միջազգային գիտական քարտեզի վրա դիրքավորումը։  

ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի Դեկան Կառլեն Խաչատրյանը նշում է․ «Շատ կարևոր է, որ գիտաժողովի կողքին նաև բանկային համակարգն է, ի դեմս IDBank-ի, որովհետև իրականում, ցավոք սրտի, շատ հաճախ նմանատիպ քննարկումները թվում է՝ զուտ ակադեմիական են, մասնավոր հատվածին չեն առնչվում։ Այնինչ, այս  քննարկումների գլխավոր նպատակը հասարակության բարեկեցության բարձրացումն է»։ 

Գիտաժողովի նպատակը նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար հարթակ ապահովելն է, որը հետագայում կխթանի ակադեմիական շրջանակների և աշխարհի տարբեր գիտակրթական հաստատությունների մասնագետների միջև համագործակցությունը:

«Վերաիմաստավորելով աճը հանուն կլիմայական ավելի ճկուն ապագայի» թեմայով պանելային քննարկման թիրախում գլխավոր հարցը սա է՝ ինչպե՞ս կարող է մաքուր էներգիային անցումը վերաձևակերպել տնտեսական աճի մոդելները և ապահովել կայունություն, համաչափ զարգացում և  բարօրություն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող տարածաշրջաններում։ Բանախոսների շարքում է IDBank-ի Կորպորոտիվ բանկինգի գծով տնօրենի տեղակալ Երվանդ Ասլանյանը։ 

«Մենք բոլորս ապրում ենք մի մոլորակի վրա և եթե այդ մոլորակի հետ չվարվենք մեր տան նման, վաղը կունենանք լուրջ խնդիրներ։ Այո, միգուցե  կան ավելի հրատապ՝ «վառվող» հարցեր, բայց կլիմային, շրջակա միջավայրին ուղղված գործառույթները, ամբողջությամբ  չի կարող հեռացվել օրակարգից և դրա շուրջ պետք է անընդհատ և հետևողական աշխատել։ Ինչ վերաբերում է միջոցառմանը, ապա նմանատիպ նախագծերը բարձրացնում են հասարակության տեղեկացվածության մակարդակը, հնարավորություն տալիս շատ ավելի լայն շրջանակի ընդունել, պատկերացնել, հասկանալ, թե ինչ ազդեցություն կունենա իրենց գործունեությունը շրջակա միջավայրի վրա, իսկ  բանկը կարող է օգնել նրանց հասնել այնպիսի նշաձողի, որ հնարավոինս նվազեցվեն այդ  ազդեցությունները»,- նշում է Երվանդ Ասլանյանը։  

Եռօրյա գիտաժողովը շարունակվում է։

IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ