Բորիս Ավագյանի աճյունը ՌԴ-ից տեղափոխվել է Հայաստան և հապճեպ հուղարկավորվել․ լրագրող
Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Իշխանություն» լրատվականին հայտնում են, որ օրեր առաջ Հայաստան է տեղափոխվել Սանկտ Պետերբուրգի Հայաստանի հյուպատոսարանում առեղծվածային մահով մահացած Բորիս Ավագյանի դին:
Հուղարկավորությունը տեղի է ունեցել հապճեպ, աճյունը Հայաստան տեղափոխելուց առնվազն երկու օր անց: Նշենք, որ ողբերգությունից ժամեր առաջ Ավագյանը տեսանյութ էր ուղարկել «Իշխանությանը», և հայտնելով, որ գտնվում է հյուպատոսարանում, խնդրում էր իրեն արտահանձնել Հայաստան։
Արդյո՞ք Ավագյանի մահվան հանգամանքերը պարզելու համար Հայաստանի իրավապահները համապատասխան դատաբժշկական փորձաքննությունն իրականացնել:
Պարզվում է՝ նախկին պաշտոնյայի մահը Հայաստանի քննչական կոմիտեն որակել է ինքնասպանություն և քրեական վարույթ նախաձեռնել ինքնասպանության հասցնելու հոդվածով: «Մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը)»,-ասաց մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը:
Նա նաև հայտնեց, որ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի պատասխանը թերևս սպասելի է՝ որակելու են ինքնասպանություն:
Հիշեցնենք, որ Ավագյանի պաշտպանը չի հավատում իր պաշտպանյալի ինքնասպանությանը:




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ Ամալյան
ՊՍԺ-ն նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը
Դավիթաշենի համայնքային ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտ...
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան