Ֆասթ Բանկի և Ֆասթ Շիֆթի աջակցությամբ կայացել է «Drama Queen» շոուի երևանյան առաջնախաղը
Ֆասթ Բանկի, Ֆասթ Շիֆթի և Ֆասթ Թիքեթի աջակցությամբ օրերս կայացել է «Drama Queen» կաբարե-շոուի երևանյան առաջնախաղը։
Դրամա, հումոր, շքեղ կանայք ու անզուգական պարեր։ Երկար ու ձիգ ամիսներ տևած փորձեր, քրտնաջան աշխատանք, ձեռքով պատրաստված 150 բեմական զգեստ, պրոֆեսիոնալ թիմ՝ աշխարհի ութ երկրից։ Եկատերինա Վառնավա և Արսեն Գրիգորյան դուետը հիացրել է ներկաներին հմայքով, անզուգական պարով և հումորով։
Դերասան Արսեն Գրիգորյանը նշել է, որ շոուի գույները համադրվել են հովանավորների վիզուալ բրենդինգի հետ. «Ֆասթ Բանկը և Ֆասթ Շիֆթը մեզ հետ են, նաև մեր տոմսերը Ֆասթ Թիքեթով են վաճառվել: Եվ շատ ուրախ եմ այս Ֆասթ համագործակցության համար: Մասնավոր ընկերությունների ներդրումը ներկայացումների մեջ անչափ կարևոր է ու անհրաժեշտ», - ասել է նա։
Դերասանուհի Եկատերինա Վարնավան, խոսելով շոուի և Արսեն Գրիգորյանի հետ համագործակցության մասին, ասել է․ «Կարծում եմ չկա մարդ, որ կարող է անտարբեր անցնել նրա կողքով: Նրա բացառիկ հմայքը, տաղանդը, հումորի զգացումը, արտիստիզմը: Նա հրաշալի և՛ շոումեն է, և՛ դերասան, և՛ երգիչ, մարդ նվագախումբ, ուզում ես միշտ մոտ լինել նման արտիստին, մոտենալ, դիպչել և երազանք պահել։ Մենք բոլորս էլ մի քիչ դրամատիկ թագուհիներ ենք: Շոուն բոլորի մասին է: Բոլորս բեմում ցույց ենք տալիս դրամա՝ միաժամանակ մնալով թագուհիներ»:
«Drama Queen»-ը Երևանում նոր նշաձող է սահմանել ժամանակակից թատերական շոուների համար՝ միավորելով միջազգային չափանիշներ, տեղական արտիստիկ վարպետություն և մշակութային համարձակություն։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել