Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան
«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԹշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՊետք է նայենք՝ այս անոմալ կարկուտներն ինչի հետևանք են, կլիմայի գլոբալ փոփոխությա՞ն հետևանք են, թե այլ գործոնների ազդեցության տակ են տեղի ունենում․ Նիկոլ ՓաշինյանՍիսավան փողոցում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. 1 անձ ձերբակալվել էԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱյսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՌոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-իԽուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ ՈսկանյանԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանԴիլիջանում այրվել է ավտոմեքենաՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն

«Երբ բեմ բարձրացա Ոսկե դահլիճում, մեծ լսարանի ծափահարությունները և աջակցությունը անմիջապես գոտեպնդեցին ինձ, զգացի հանդիսատեսի դրական էներգիան և աջակցությունը»․ Մարի Հակոբյան

Վիեննայի «Musikverein» համերգասրահի Ոսկե դահլիճում հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած համերգի ժամանակ ելույթ ունեցավ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու, թավջութակահարուհի Մարի Հակոբյանը։ Նա հասցրել է մասնակցել մի քանի տասնյակ մրցույթների, վարպետության դասերի, ելույթ ունեցել տարբեր հեղինակավոր բեմերում։

Մարին ծնվել է Երևանում։ Թավջութակ նվագել սկսել է 7 տարեկանից Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցում՝ Գայանե Ռաֆայելյանի դասարանում։ 2019–2022 թթ. ուսանել է Երևանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոցում՝ Գայանե Ռաֆայելյանի դասարանում։ 2022 թ-ին ուսումը շարունակել է Վիեննայի Ամադեուս միջազգային դպրոցում, որտեղի Երաժշտության և արվեստի ինտեգրված ակադեմիայում նաև կրթաթոշակառու է, 2023 թ-ին՝ Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում՝ պրոֆեսոր Շտեֆան Կրոպֆիչի դասարանում՝ բացառիկ շնորհալի ուսանողների ծրագրով։ Անհատական դասեր է վերցրել պրոֆեսոր Դավիդ Գերինգասի մոտ (Բեռլին)։

Թավջութակահարուհու հետ Past.am-ի այս զրույցի առիթը «Musikverein» համերգասրահում տեղի ունեցած համերգն էր։

– Մարի, հոկտեմբերի 6-ին ելույթ ունեցար Վիեննայի «Musikverein» համերգասրահի Ոսկե դահլիճում կայացած համերգի ժամանակ։ Ինչպիսի՞ն են տպավորություններդ։

– «Musikverein»-ում համերգը մինչ այժմ իմ ապրած ամենաանհավատալի փորձառությունն էր։ Ապշած էի դահլիճի գեղեցկությամբ և մեծությամբ։ Այն զգացումը, որ ունեի մեծ թվով հանդիսատեսի աջակցությունը, պարզապես աննկարագրելի էր։

– Գիտեմ, որ նախքան բեմ բարձրանալը բազմաթիվ փորձերի ես մասնակցում։ Ընթերցողին, վստահաբար, հետաքրքիր է, թե ինչ է տեղի ունենում փորձերի ժամանակ։ Մի քիչ պատմիր դրանց ընթացքից, չէ՞ որ դրանք ևս հնարավորություն են աշխատելու հանրահռչակ երաժիշտների հետ։

– Առաջին փորձերը տեղի ունեցան Հունգարիայում, որտեղ հանդիպեցի նվագախմբին և դիրիժորին, ում հետ պետք է հանդես գայի։ Հնարավորություն ունեցա շփվելու նվագախմբի անդամներից շատերի հետ։ Շատ շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Ստեղծագործությունը հանդիսատեսին ներկայացնելուց առաջ փորձերի ընթացքում յուրաքանչյուր դետալի վրա մանրակրկիտ աշխատում էինք։


Պյոտր Չայկովսկու «Ռոկոկո վարիացիաները» իմ ամենասիրելի գործերից մեկն է։ Անասելի հաճելի և պատասխանատու էր՝ տաղանդավոր երաժիշտների հետ համագործակցելով, իմ կատարումն ավելի հետաքրքիր դարձնելը։ Վերջին փորձը հենց համերգից առաջ էր՝ «Musikverein»-ում։ Մի քանի անգամ եղել էի այդ դահլիճում որպես հանդիսատես, բայց բեմից տեսարանն անչափ տպավորիչ էր։ Շատ մեծ աջակցություն ստացա բոլորից, ում հետ աշխատում էի, ինչի համար շնորհակալ եմ։

– Բազմաթիվ մրցույթների ես մասնակցել, ելույթ ունեցել հեղինակավոր բեմերում։ Արտիստը՝ լինի դերասան, երգիչ թե երաժիշտ, մշտապես զգում է հանդիսատեսից եկող և՛ դրական, և՛ բացասական արձագանքը։ Ինչպիսի՞ն էր Վիեննայի հանդիսատեսի արձագանքը քո ելույթին։

– Երբ ելույթ եմ ունենում, հաճախ եմ անհանգստանում, թե ինչ տպավորություն կթողնեմ հանդիսատեսի վրա։ Երբ բեմ բարձրացա Ոսկե դահլիճում, մեծ լսարանի ծափահարությունները և աջակցությունն անմիջապես գոտեպնդեցին ինձ։ Ստեղծագործության ավարտը գեղեցիկ էր և դրամատիկ։ Զգում էի հանդիսատեսի դրական էներգիան և աջակցությունը։ Այդչափ ծափահարություններ ու գոհունակության արձագանքներ լսելը երջանկության ամենահզոր և հուզիչ զգացումներից մեկն էր։ Հուսով եմ՝ հանդիսատեսը նույնքան վայելեց կատարումը, որքան ես՝ բեմում լինելու այդ պահը։

– Ընդունված է ասել, որ բեմ բարձրանալիս, անկախ նրանից, թե ինչ ճանապարհ ես անցել, առանց հուզվելու անհնար է։ Ինչպե՞ս հաղթահարեցիր հուզմունքդ, օրինակ՝ ելույթ ունենալով Վիեննայում, այն էլ խստապահանջ հանդիսատեսի և հանրահռչակ երաժիշտների կողքին։

– Դա լիովին ճիշտ է։ Մինչ օրս միշտ հուզվում եմ յուրաքանչյուր ելույթից առաջ։ Այս համերգը շատ առանձնահատուկ էր ինձ համար, և այդ պատճառով ամբողջ օրն անհանգիստ էի։ Ժամանակի ընթացքում հասկացել եմ, որ հուզմունքն ինձ մոտ երբեք չի անցնում, բայց հիմա այլևս այն բացասական կողմով չեմ ընկալում։ Այն օգտագործում եմ ի նպաստ իմ կատարման։ Կարծում եմ՝ պետք է ընդունել, որ հուզմունք միշտ կա և այն օգտագործել այնպես, որ քեզ օգնի, ոչ թե խանգարի։

– Դու «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու ես։ Հանրահայտ բեմերում ելույթ ունենալը, տարաբնույթ մրցույթներին մասնակցությունը քո աշխատասիրության և հիմնադրամի աջակցության միաձուլման արդյունքն է։ Կպատմե՞ս ձեր համագործակցության մասին։

– Մի քանի տարի առաջ ընտրվեցի որպես Music For Future Foundation-ի կրթաթոշակառուներից մեկը։ Կարծում եմ՝ հենց այդ պահից սկսվեց իմ իսկական առաջընթացը։ Հիմնադրամը հնարավորություն տվեց շփվելու և համագործակցելու բազմաթիվ տաղանդավոր երաժիշտների հետ՝ միաժամանակ ընդլայնելով իմ երաժշտական գիտելիքներն ու փորձը։ Բացի այդ, այն ինձ ընձեռեց բազմաթիվ նոր հնարավորություններ, որոնք մեծ ազդեցություն ունեցան իմ մասնագիտական աճի վրա։ Մոտ մեկ տարի առաջ էլ հիմնադրամի շնորհիվ ելույթ ունեցա Պեկինում՝ Չինաստանի ազգային նվագախմբի հետ։ Անչափ շնորհակալ եմ հիմնադրամին ցուցաբերած սիրո և աջակցության համար։ Այս համերգը հնարավոր չէր լինի առանց նրանց։ Միշտ մեծ երախտագիտությամբ կհիշեմ այս անմոռանալի փորձառությունը։

Հարցազրույցը՝ Լուսինե Առաքելյանի

Նկարների copyright` Peter Adamik Photography