Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Իշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Հասարակություն

Մի դրամի ուժը, Իմ անտառ Հայաստանը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հուշագիր կնքեցին

Ինչպես հայտնի է՝ «Մի դրամի ուժի» հոկտեմբեր ամսվա շահառուն «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն է իր բացառիկ ու հատկանշական «Սիմֆոնիկ անտառ» ծրագրով։ Անտառապատման գաղափարը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար Սերգեյ Սմբատյանինն է, և Սիմֆոնիկն այս յուրօրինակ կերպով է նշում իր 20-րդ հոբելյանական համերգաշրջանը։

Այս տպավորիչ ու հիշարժան իրադարձությունից առաջ գործընկերներն IDBank-ի հարկի տակ ստորագրեցին համագործակցության հուշագիրը։

Համագործակցության արդյունքում մեր երկրում կստեղծվի նոր անտառ, որը կդառնա կյանքի շարունակականության ու արվեստի հավերժականության խորհրդանիշը։ Անտառտնկման գործընթացն իրականացնելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն։ 

«Անտառ ստեղծելը տասն անգամ ավելի դժվար է, քան տասհարկանի շենք կառուցելը։ Այս համագործակցությունը շատ սիմվոլիկ, բայց շատ լավ գաղափար է, և մենք շատ ուրախ ենք այս ամենի մասը կազմելու համար», - նշում է «Իմ անտառ Հայաստան» հասարակական-բնապահպանական կազմակերպության հիմնադիր տնօրեն Անտրէ Գումուշճեանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի համար սա կարևոր պահ է՝ իրականություն է դառնում մի գաղափար, որի շուրջ երկար է խորհել․ «Շատ ուրախ եմ, որ իմ շատ լավ ընկերները՝ IDBank-ը և Իդրամը, միացան այս գաղափարին, որովհետև «Սիմֆոնիկ անտառ» ասվածը շատերի մոտ հարցեր էր առաջացնում, բայց շուտով անտառը կլինի և մարդիկ կտեսեն, թե ինչպես կարող է անտառը սիմֆոնիկ նվագախմբի պատկերով լինել»։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը նշում է․ «Մի դրամի ուժի» գաղափարն այն է, որ նույնիսկ ամենափոքր մասնակցությունը կարող է մեծ փոփոխություն բերել։ «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի հետ ունենք կյանքի կոչված մի քանի հրաշալի համագործակցություն, որոնց արդյունքում Հայաստանում տնկվել է ավելի քան 30 000 ծառ։ Այս անգամ ծառեր ենք տնկելու «Սիմֆոնիկ անտառում»՝ ի նշանավորումն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 20-րդ համերգաշրջանի։ Շատ ուրախ ենք, որ մասն ենք կազմում այս չափազանց գեղեցիկ, կարևոր ու հիշարժան իրադարձության, որովհետև «Սիմֆոնիկ անտառը» համատեղում է ոչ միայն բնությունն ու դասական երաժշտությունը, այլ նաև հիանալի օրինակ է, թե ինչպես կարելի է միավորել կարևոր գաղափարներ, որոնց արդյունքում շահելու են մեր սերունդներն ու մեր հայրենի բնությունը։

Իդրամ ընկերության տնօրեն Արսեն Քդենյանի համար գաղափարն ինքնին հրաշալի է և այն, որ «Մի դրամի ուժի» շնորհիվ անտառում ավելանալու է շուրջ 6000 ծառ՝ խոսում է ոչ միայն բնապահպանության, այլ նաև հանրային պատասխանատվության ու միասնականության կարևորության մասին․ «Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ներդրված դրամ, յուրաքանչյուր տնկված ծառ, յուրաքանչյուր քայլ դեպի կանաչ Հայաստան ունի երկարաժամկետ ազդեցություն»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին նվագախումբը, ի նշանավորումն նոր անտառի հիմնադրման, ունենալու է համերգ, որի հովանավորը ևս IDBank-ն է։ Հանդիսատեսը, գնելով տոմս, տնկում է ծառ «Սիմֆոնիկ անտառում»: Յուրաքանչյուր գնված տոմս դառնալու է առնվազն մեկ ծառ։

«Մի դրամի ուժի» բարի գործերին մասնակից դառնալու համար բոլոր վճարումները պետք է կատարել Idram&IDBank հավելվածով, IDBanking.am եւ banking.idram.am առցանց հարթակներով, Իդրամի եւ IDBank-ի տերմինալներով, եւ յուրաքանչյուր վճարման դիմաց ընկերությունները մեկ դրամ կուղղեն կարևոր ծրագրերին։ 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ