Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Իշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանԻ՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցել
Հասարակություն

Կոնվերս Բանկի մոբայլ հավելվածում անվտանգության ապահովման նոր գործիք է ներդրվել

Converse Mobile հավելվածի հերթական թարմացման շրջանակում Կոնվերս Բանկը ներդրել է հավելյալ լուծում, որը թույլ չի տալիս պատճենել կամ տեսագրել էկրանը, երբ երևում է հավելվածը։ Սրանով Բանկն ուժեղացրել է հաճախորդների ֆինանսական տվյալների պաշտպանության մակարդակը ֆինանսական զեղծարարությունների դեպքերը կանխելու նպատակով։

Ֆինանսական զեղծարարությունների աճը մտահոգիչ է

«Alloy, 2024 State of Fraud Benchmark Report»-ի համաձայն, նախորդ տարի սպառողական զեղծարարություններն աճել են ավելի քան երկու երրորդով։ Զեղծարարությունների հետևանքով ԱՄՆ-ում վնասը կազմել է շուրջ 16.6 միլիարդ դոլար:

Հայաստանում ևս աճ է գրանցվել ավելի քան 50%-ով, 90%-ը բաժին է ընկել ֆինանսական ոլորտին։ 

Զեղծարարություններից ամենատարածվածը ֆինանսների գողությունն է սմարթֆոններին ու առցանց հաշիվներին չարտոնված հասանելիության, այդ թվում՝ հղումների ու վնասակիր հավելվածների միջոցով։

Անվտանգության նոր գործիք հավելվածում

Converse Mobile-ում ներդրվել է անվտանգության նոր համակարգ. այն կանխում է հավելվածին «դրսից» հասանելիությունը, նաև էկրանի պատճենումը կամ տեսագրումը։ Զեղծարարներն այդ դեպքում տեսնում են միայն կապույտ էկրան՝ Կոնվերս Բանկի ապրանքանշանով: Հաճախորդի ֆինանսները պաշտպանված են լինում նույնիսկ անզգույշ գործողությունների դեպքում։

Սա անվտանգության ապահովման ևս մեկ կարևոր գործիք է, որը, Trusted Device համակարգին զուգահեռ, ապահովելու է Ձեր ֆինանսների անվտանգությունը:

Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկը Հայաստանում առաջինն է ներդրել գործարքների ապահովության Trusted Device համակարգը, որը թույլ է տալիս հավելված մուտք գործել միայն Բանկում գրանցված գաջեթով: Այս տեխնոլոգիայի շնորհիվ, եթե անգամ զեղծարարները հասանելիություն ստանան հաճախորդների անձնական ու բանկային տվյալներին, չեն կարողանա այլ սարքից մուտք գործել Converse Mobile:

Սարքը փոխելու դեպքում հաճախորդը կրկին նույնականացում է անցնում, որպեսզի կարողանա մուտք գործել նոր սարքով։

Եթե ցանկանում եք անդորրագիր ուղարկել

Գիտենք, որ մեր հաճախորդներից շատերը, կատարելով առցանց վճարում կամ փոխանցում, պատճենում էին գործարքի կարգավիճակը ցույց տվող էջը և ուղարկում երկրորդ կողմին` որպես հիմնավորում: Այսօր, անվտանգության նկատառումով, դա անհնար է: 

Երբ ընտրությունը երկու հավելյալ click-ի և հաճախորդների ֆինանսների անվտանգության միջև է, մենք ընտրում ենք երկրորդը: Որպես այլընտրանք առաջարկում ենք կիսվել՝ share անել գործարքի անդորրագիրը: Դրա համար գլխավոր էջում մուտք գործեք Գործարքների պատմություն, ընտրեք գործարքը, Անդորրագիր և կիսվեք: 

Ձեր ֆինանսների անվտանգությունը մեզ համար առաջնահերթություն է:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: