ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ապօրինի հարստացման ստվերը
AntiCor.am-ի հետաքննությունը բացահայտում է հայտարարագրերի թաքցված տվյալներ և կոռուպցիոն ռիսկեր
ՀՀ Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Հարազատի Գրիգորյանի և նրա կնոջ՝ Մարիետա Նիկոյանի հայտարարագրերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս մի ամբողջ համակարգ՝ չհայտարարված գույքի, չբացատրված կանխիկ գումարների և ձևական գործարքների միջոցով իրականացված հարստացման, որն ունի բոլոր կոռուպցիոն բնույթի ռիսկային հատկանիշները։
Նարեկ Գրիգորյանի հայտարարագրերի հակասությունները (2021–2024)
Պատգամավորը իր առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2021 թվականին՝ հայտարարագրելով միայն մեկ հին ՎԱԶ 2115 (2003թ․) մակնիշի մեքենա, 2.25 մլն դրամ կանխիկ գումար և ԱԺ ու Գեղարքունիքի մարզպետարանի աշխատավարձ։
Այլ գույք կամ բանկային ավանդ նա չի ունեցել։
Սակայն ընդամենը երեք տարվա ընթացքում պատգամավորը կուտակել է անհասկանալի ծագման կանխիկ միջոցներ՝
2021թ․՝ 2.25 մլն դրամ
2022թ․՝ 9 մլն դրամ
2023թ․՝ 10 մլն դրամ
2024թ․՝ 12 մլն դրամ
Այսինքն՝ պատգամավորի կանխիկ գումարները աճել են հինգ անգամ, այն դեպքում, երբ ապրուստի միջոց տարեկան եկամուտը երբեք չի գերազանցել 10 մլն դրամը։
Միևնույն ժամանակ՝ նույն հայտարարագրերում Գրիգորյանը մի քանի անգամ նշում է վարկեր և փոխառություններ (4.4–5.4 մլն դրամ), սակայն կանխիկ գումարները այդ տարիներին ոչ թե նվազել են, այլ ավելացել՝ հակառակ տնտեսական տրամաբանությանը։
AntiCor-ի վերլուծությամբ՝ սա վկայում է կամ չհայտարարված եկամուտների առկայության, կամ հաշվետվության կեղծման մասին՝ կանխիկ միջոցների ծագումը քողարկելու նպատակով։
Բացի այդ, չորս տարվա ընթացքում պատգամավորն ոչ մի նոր գույք չի ձեռք բերել, ինչը ևս կասկածելի հանգամանք է՝ հաշվի առնելով կուտակված կանխիկ գումարների ծավալը։
Միաժամանակ՝ AntiCor-ի փաստահավաք խումբը պարզել է, որ պատգամավոր Նարեկ Գրիգորյանը փաստացի վարում է Mercedes-Benz մակնիշի թանկարժեք ավտոմեքենա՝ 89 BO 889 համարանիշներով։
Այս մեքենան հայտարագրված չէ ոչ մի տարվա հայտարարագրում, ինչը լրջագույն խախտում է «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջները։
Հաշվի առնելով, որ պատգամավորի հայտարարագրում առկա է միայն հին ՎԱԶ 2115, իսկ շուկայում «Mercedes-Benz»-ի նման մեքենաների արժեքը տատանվում է 10–30 միլիոն դրամի սահմաններում, ակնհայտ է, որ պատգամավորը թաքցրել է իրեն պատկանող կամ իր օգտագործման մեջ գտնվող գույքը։
Սա ոչ միայն կոռուպցիոն ռիսկ է, այլև փաստացի հիմք է ապօրինի հարստացման կազմի նախանշանների առկայության համար։
Ընտանեկան հայտարարագրերի խախտումներ և թաքցված հարազատներ
Ըստ ԿԸՀ-ում հրապարակված ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների՝ Նարեկ Գրիգորյանի հետ նույն հասցեում բնակվում են նրա հայրը, մայրը, քույրը և կինը, սակայն պատգամավորն իր հայտարարագրերում նշել է միայն կնոջ տվյալները՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքի պահանջը համատեղ բնակվող հարազատների մասին ամբողջական տվյալներ ներկայացնելու պարտավորության վերաբերյալ։
Սա ոչ միայն օրենքի կոպիտ խախտում է, այլև հստակ վկայում է գույքի հնարավոր թաքցման միտումի մասին։
Ըստ օրենքի՝ նշված հարազատները նույնպես պարտավոր էին ներկայացնել հայտարարագրեր՝ որպես համատեղ բնակվող անձինք, ինչը Գրիգորյանի կողմից շրջանցվել է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել