Team-ը չորրորդ տարին շարունակ աջակցում է Koreez համադպրոցական մրցանակաբաշխությանը
Ամփոփվել են Team Telecom Armenia-ի տեխնոլոգիական գործընկերությամբ անցկացվող Koreez մրցանակաբաշխության արդյունքները: Այս տարի առարկայական ծրագրերի և հատուկ ընտրված թեմաների հիման վրա ստեղծված ինտելեկտուալ մրցույթին մասնակցել է շուրջ 25 000 աշակերտ Հայաստանի Հանրապետության դպրոցներից:
«Կրթության ոլորտում կատարված յուրաքանչյուր ներդրում ներդրում է մեր երկրի ապագայում: Այդ է պատճառը, որ ոլորտի աջակցությունը մեզ համար՝ որպես հայկական օպերատոր, ռազմավարական նշանակություն ունի: Մենք կարևորում ենք, որ որակյալ կրթությունը հասանելի լինի յուրաքանչյուր երեխայի, նպաստի նոր գիտելիքների ձեռքբերմանն ու օգնի աշակերտներին բացահայտելու և էլ ավելի զարգացնելու իրենց տաղանդները»,-ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
Team-ը նաև մրցանակներ է տրամադրել մրցույթում հաղթանակներ գրանցած երեք աշակերտների՝ նպատակ ունենալով նպաստելու նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով կրթության հասանելիության խթանմանը:
«Արդեն չորրորդ տարին է, ինչ մեզ աջակցում է մեր վստահելի գործընկերը՝ Team Telecom Armenia-ն, որը կանգնած է կրթական նորարար նախաձեռնությունների կողքին։ Այս համագործակցությունը վերածվել է իրական կրթական շարժման, որը ոգեշնչում է հազարավոր երեխաների ամբողջ հանրապետությունից։ Շուրջ 60 000 աշակերտ արդեն մասնակցել է Koreez-ի իրականացրած մրցույթներին։ Նրանք ոչ միայն ցուցադրել են իրենց գիտելիքն ու տաղանդը, այլև բացահայտել են սեփական ներուժը՝ հավատալով, որ կարող են հասնել ավելիին։ Շատերի համար այս ծրագիրը դարձել է իրական շրջադարձ՝ բացելով նոր հորիզոններ ու հնարավորություններ և ձևավորելով ինքնավստահության այն զգացումը, որը հիմք է ապագայի հաջողակ, նախաձեռնող և կրթված սերնդի համար»,-ասում է Koreez մրցույթն անցկացնող «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Ալոյանը:
Koreez-ն ստեղծվել է 2020 թվականին՝ ոլորտում ավելի քան 15 տարվա հաջողված ծրագրեր իրականացնելու փորձ ունեցող Dasaran կրթական ծրագրի թիմի կողմից։ Մրցույթի թեստ-հարցաշարերը հիմնված են դպրոցական ծրագրի վրա։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել