Փաշինյանի իշխանությունն ընդդեմ «Շողակաթ» հեռուստաընկերության
Այսօր մեկնարկող Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Մի քանի տող պարունակող այդ փաստաթուղթը ներկայացրել են ՔՊ-ական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանն ու Թագուհի Ղազարյանը։ Օրինագիծը նախատեսում է, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել ոչ թե երեքից, ինչպես գործող օրենքում է, այլ՝ երկուսից։ Ընդ որում՝ հանվում է նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր ունենալու պահանջը։
Սրանից, ինչպես նաև օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։ Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ դատապարտելով միակ հոգևոր-մշակութային հեռուստաալիքի դեմ իրականացվող գործողությունները, բայց Փաշինյանի իշխանությունն անդրդվելի է։
Որպեսզի փակեն «Շողակաթը», հարվածեն Հայ Առաքելական Եկեղեցուն, թույլ չտան այդ ալիքով ընդդիմադիր որևէ խոսք, նախկին լրագրող Սիսակն ու նախկին գրականագետ Թագուհին ներկայացրել են խայտառակ այդ օրինագիծը։
Անի Մեհրաբյան




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել