Գյումրու դեպքերի ժամանակ իրավապահները այնքան մարդ են ձերբակալել, որ ՁՊՎ-ներում տեղ չի եղել
24News-ի տեղեկություններով՝ Գյումրու իրադարձությունների ժամանակ իրավապահները այնքան մարդ են ձերբակալել, որ ՁՊՎ-ներում տեղ չի եղել։ Ձերբակալվածների մի մասին տարել են Աշտարակ, մյուս մասին՝ Ալավերդի։ Ալավերդի տեղափոխվածների թվում է եղել «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որը որպես փաստաբան փորձել է հանդարտեցնել իրավիճակը:
Ավելի վաղ 24News-ի հետ զրույցում փաստաբան Հայկ Հարությունյանը հայտնել էր, որ Գյումրիից ձերբակալված 33 անձանց թվում անչափաս տղա կա։ Նրա խոսքով, տղան նույնպես ձերբակալվել էր Գյումրիի քաղաքապետարանի մոտից, և նրան նույնպես մեղադրանք է ներկայացվել։
Նշենք, որ ձերբակալված 33 քաղաքացիներից մի մասին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 327–րդ և 486–րդ հոդվածների հատկանիշներով` արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը և զանգվածային անկարգությունների մասնակցելը: Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ բացի 33-ից, այլ ձերբակալվածներ էլ կան հոկտեմբերի 20-ին Գյումրիի համայնքապետարանի առջև տեղի ունեցած հավաքից և առաջիկա ժամերին նրանց ևս մեղադրանքներ կառաջադրվեն:




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)