IDsalary փաթեթը՝ հարմարավետ ու շահավետ գործիք
IDBank-ն իր հաճախորդներին մշտապես հաճելի անակնկալներ և շահավետ առաջարկներ է մատուցում։ Այս անգամ Բանկի հին ու նոր հաճախորդների համար հրաշալի նորություն կա․ IDsalary աշխատավարձային փաթեթը գրավիչ հնարավորություն է տալիս՝ լի բազում անակնկալներով։
Մինչև դեկտեմբերի 10-ը միացիր փաթեթին, փաթեթի շրջանակում քարտ պատվիրիր և 60 օրացույցային օրվա ընթացքում քարտին ստացիր աշխատավարձդ, և կստանաս․
ա) 5000 idcoin (որտեղ 1 idcoin-ը հավասար է 1 դրամի)։ Ընդ որում՝ հարկումից հետո տրամադրվող այս idcoin-երը յուրաքանչյուր քարտապանի կտրամադրվեն մեկ անգամ,
բ) հնարավորություն մասնակցելու խաղարկությանը, որի ընթացքում խաղարկվելու է 50 հատ 100,000 idcoin (հարկումից հետո),
գ) հնարավորություն մասնակցելու ևս մեկ մեծ խաղարկության, որի ընթացքում խաղարկվելու է 5 հատ 1,000,000 ՀՀ դրամ արժողությամբ դեպի արտերկիր ճամփորդական հավաստագիր: Հավաստագիրը գործելու է արշավի ամփոփումից հետո 6 ամսվա ընթացքում, և այն հնարավոր կլինի օգտագործել «Շելբի Տուր» տուրիստական գործակալությունում տուրիստական փաթեթ ձեռք բերելու միջոցով։
Հաղթող քարտապաններին ճամփորդության հավաստագրերը կուղարկվեն վերջիններիս բանկում նշված Էլեկտրոնային հասցեներին՝ խաղարկության ամփոփումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Ինչ վերաբերում է idcoin-ներին, ապա դրանք կտրամադրվեն արշավի պայմաններին բավարարելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում։
Խաղարկությունը կամփոփվի մինչև 2026թ․ փետրվարի 20-ը․ հաղթողները կընտրվեն պատահականության սկզբունքով։ Խաղարկությունը կհեռարձակվի բանկի Ֆեյսբուքի և YouTube-ի պաշտոնական էջերում՝ ուղիղ հեռարձակմամբ։
Հիշեցնենք, որ idcoin-երը հնարավոր է օգտագործել Idram&IDBank հավելվածով և Idplus լոյալության հարթակով QR վճարում կատարելու միջոցով։
Արշավի ամբողջական մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել