Լոռու մարզում մեղադրալին դանակահարողը կին է եղել․ ի՞նչ է հայտնի
Լոռու մարզի դատարանում սպանության գործով մեղադրյալին դանակահարողը եղել է կին։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականին Ստեփանավանում սպանել էին 21-ամյա Հայկ Մ-ին։ Սպանության համար մեղադրյալի աթոռին էին 4 անձ, որոնցից մեկը էրիկ Դադիվանյանն էր։
Նախաքննական մարմինը նրան մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա 2024 թվականի հուլիսի 9-ի լույս 10-ի գիշերը, ընկերների՝ Յուրա Մկրտումյանի, Գեղամ Նազարյանի, Գոռ Հակոբի Նազարյանի հետ, Հայկ Մաղաքյանին հրավիրել են Յուրա Մկրտումյանի ընտանիքի կողմից տնօրինվող՝ Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Լոռի Բերդ բնակավայրի Անդրանիկի 5 հասցեի տուն, որտեղ վիճաբանության ժամանակ, Գեղամ և Գոռ Նազարյանները, Էրիկ Դադիվանյանը և Յուրա Մկրտումյանը, խմբի կազմում, փոխլրացնելով միմյանց գործողությունները, Հայկ Մաղաքյանին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու դիտավորությամբ, բութ, կոշտ, ինչպես նաև կտրող շեղբ ունեցող առարկաների գործադրմամբ առնվազն 5 հարվածներ են հասցրել Հայկ Մաղաքյանի գլխի, ինչպես նաև որովայնի առաջնային և հետին մակերեսներին՝ սպանելով նրան:
Այնուհետև Էրիկ Դադիվանյանը, ինքնությունը պարզված անձի և Գոռ Նազարյանի հետ, վերջինիս վարած ավտոմեքենայով հիշյալ բնակարանից Հայկ Մաղաքյանի դին տեղափոխել և թաքցրել են նույն բնակավայրի «Գառադոկ» կոչվող հանդամասում՝ մասամբ այրելով դիակի հագին եղած հագուստները և դին՝ ծածկելով հողով ու քարերով:
Արդյունքում հոկտեմբերի 27-ին այս գործով դատական նիստն է տեղի ունենում եւ սպանված 21-ամյա տղայի մայրը դանակով հարվածում է իր որդու սպանության գործով մեղադրյալ Էրիկ Դադիվանյանին ու փախչում դատարանից։
Դատելով կատարվածից՝ մայրը փորձում է այս կերպ վրեժխնդիր լինել իր որդուն դաժանաբար սպանողներից մեկից։
ԲԴԽ-ից հայտնել էին, որ դանակահարվածին վիրահատել են ր նրա վիճակը կայուն է։
Քնար Մանուկյան




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել