Փաշինյանն՝ ընդդեմ հայկական բանակի
2026 թվականին նախատեսվում է կրճատել ՀՀ պաշտպանական ծախսերը։ Այդ մասին են վկայում 2026 թվականի պետական բյուջեի նախագծում նշված տվյալները։ 2025 թվականի պետական բյուջեի նախագծի համեմատ Պաշտպանության նախարարության ծախսերը կկրճատվեն 15.3%-ով՝ կազմելով 563.1 միլիարդ դրամ (1.4 միլիարդ ԱՄՆ դոլար)։ Սա կազմում է պետական բյուջեի ընդհանուր ծախսերի մոտավորապես 15.5%։ Կրճատումը կանդրադառնա նաև Ներքին գործերի նախարարությանը։ Այսպիսով՝ ծախսերի կրճատումը կկազմի 2,2%, այսինքն՝ մինչև 102,6 միլիարդ դրամ (մոտ 267 միլիոն դոլար)։
Պաշտպանական ծախսերի կրճատումը, ինչպես նաև առաջիկայում պարտադիր ժամկետային զինծառայության կրճատումը կես տարով, ստիպում են մտածել, որ գործող իշխանությունները միտումնավոր նվազեցնում են ՀՀ պաշտպանունակությունը։ Գրեթե պատերազական վիճակում գտնվող, առնվազն երկու հարևանների հետ խնդիրներ ունեցող, պատերազմում պարտված երկիրը, ըստ առողջ տրամաբանության, պետք է հակառակն աներ՝ փորձեր ամրապնդել իր զինված ուժերը։ Ուստի, Փաշինյանի գործողությունները մեկ բացատրություն ունեն՝ թելադրված և պարտադրված են թշնամական տանդեմի կողմից։ Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Հայաստանում գործ ունենք կոլաբորացիոնիստ և օտար ուժերի հետ, որոնցից ազատվելը օր առաջ անհրաժեշտություն է։
Տաթև Արզումանյան




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «...
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել