Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Զանգվածային անկարգությունների կոչ. 3 միլիոն դրամ լոյալության վճար․ Էդմոն Մարուքյան 3.000.000 դրամ պարգևավճար` ինչի՞ համար. Հայկ Ֆարմանյան Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մարզիկներին և արժանացրել դրամական խոշոր պարգևի Տոնական նվերներն ու ուրախ տրամադրությունը «Տաշիր» բարեգործական հիմնադրամն այս անգամ Լոռու մարզի Տաշիր քաղաք է հասցրել Հարավային Կորեան գործարկում է երկրի ամենամեծ լողացող արևային էլեկտրակայանը Ժողովուրդն ու Եկեղեցին միասնական են՝ ընդդեմ իշխանության հակաեկեղեցական արշավի. «Փաստ» Այն մասին, թե ինչպես է մեր ժողովուրդը քայլ առ քայլ ձախողում թշնամու կամակատարների արշավը մեր Սուրբ Եկեղեցու դեմ. Ավետիք Չալաբյան Հայ ժողովրդի գլխավոր և ամենաբարձր արժեք ունեցող բրենդը Հայաստանի Հանրապետությունն է․ Մհեր Ավետիսյան Սպորտի զարգացումը կարեւոր դեր պետք է ունենա յուրաքանչյուրի կյանքում․ Հովհաննես Ծառուկյան Արևային էներգիայով աշխատող ուսապայուսակը օգնում է անօթևաններին մնալ կապի մեջ Արտակ Սրբազան, ինքնամխիթարանքով մի զբաղվիր, քանի որ քո գործած հանցանքն աններելի է․Դավիթ Սարգսյան Հայաստանում մշակույթը զարգանում է խիստ անհավասար․ Մենուա Սողոմոնյան
Մեր ընտանիքը մեծապես գնահատում է նրանցից յուրաքանչյուրի ներդրումն ու ավանդը իրենց ոլորտների զարգացման գործում․ Հովհաննես ԾառուկյանՀանրապետության բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց․ նախազգուշացումՄազմանյան փողոցում գտնվող առևտրի կենտրոնում այրվել է էլեկտրական վահանակ․ հրդեհը մարվել էՎեհափառը այցելել է «Իզմիրլյան» ԲԿ-ում գտնվող Միքայել ՍրբազանինՀունվարի 1-ից Երևանում բեռնատարների երթևեկության թույլտվությունը կգործի ժամային սահմանափակումներովՔԿՀ–ներում դատապարտյալների համար հանձնուքները կընդունվեն մինչև դեկտեմբերի 30-ը՝ ժամը 17։00Քեզ հետ՝ քո կյանքի յուրաքանչյուր փուլում․ «Մեր ձևով» Ավտովթար՝ Երևանում. «Hongqi»-ն հայտնվել է սիզամարգում. կա վիրավոր2025-ի հունվար-նոյեմբեր ամիսներին պետբյուջե է մուտքագրվել 2 տրլն 441.9 մլրդ դրամ հարկային եկամուտներԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը Մեղրիին կվերադարձվի 2.1 հա մակերեսով հողամաս․ Սյունիքի մարզի դատախազության հայցը բավարարվել էԹուրքիա չսովորելու մասին ստած ու բռնված ԱԺ փոխնախագահ Ռուբինյանը, հիմա էլ լծվել է Ադրբեջանին պաշտպանելու գործին. Գառնիկ Դավթյան ՊԱԿ-ը գաղութարար կառույց էր. Արթուր Վանեցյան Անսահման ցինիզմի իշխանություն․ պատերազմ, մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ և քանդված Արցախ․ ԶուրաբյանՀայաստանը վերածել են մեծ խաղացողների ֆուտբոլի գնդակի․ Ավետիք ՉալաբյանՄԻՊ աշխատակազմը բողոքներից շուրջ 25%-ը ստացվել է ձմեռային զորակոչի ընթացքում, 16 %-ը՝ ամառային Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia Նավասարդ Կճոյանը հեռացրել է «Արարատ» միության ատենապետին՝ կաթողիկոսի անունը հնչեցնելու և «Մեր ձևով» շարժմանը միանալու համար. Լիանա ՍարգսյանՀայաստանյան իրականությունը՝ «The Times»-ի էջերում. Ռոբերտ ԱմստերդամԴեկտեմբերի 28-ից 29-ը հանրապետությունում տեղի է ունեցել 274 ավտովթար. ՆԳՆ
Հասարակություն

«Հռչակագրային, պաթետիկ, հեքիաթային տեքստերով խաղաղություն չես կառուցում, դա ընդամենն իմիտացիա է»․ Արմեն Հովասափյան

Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթի, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարաժամկետ խաղաղության հնարավորության և այլ հարցերի մասին զրուցել ենք քաղաքագետ Արմեն Հովասափյանի հետ։

-Պարոն Հովասափյան, ինչպե՞ս եք գնահատում Վաշինգտոնի փաստաթղթի շուրջ ստեղծված «խաղաղության օրակարգը». արդյո՞ք սա իրական գործընթաց է, թե ավելի շատ նախընտրական քարոզչական քայլ։

-Երբ հարցին նայում ենք գլոբալ աշխարհաքաղաքական տեսանկյունից, տեղի ունեցածը, ըստ էության, ավելի շատ հիշեցնում է մի թատերական շոու, որտեղ կողմերը փորձում են իրենց համար ցանկալի ինչ-որ եզրեր գտնել մի աբստրակտ երևույթի շուրջ։ Փաստացի երեք կողմն էլ ինքնաբավ կողմ հանդիսացան։ Փաշինյանը ներքաղաքական օրակարգում ունեցավ սպառելու համար մի կարևոր, մեծ հաղթաթուղթ։ Ալիևը, առանց որևէ փոխզիջում կամ կոմպրոմիսային տարբերակ ներկայացնելու, ստացավ միջանցք։ Նկատում ենք, որ փաստացի գետնի վրա կա միջանցքային տրամաբանություն, ինչքան էլ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը փորձում են ամեն հնարավոր տարբերակներով ներկայացնել, որ դա միջազգային վերահսկողության ճանապարհ է և այլն։ Գետնի վրա իրականությունն այն է, որ հենց տեղում Թրամփը, "corridor" տերմինն օգտագործելով, խոսում էր միջանցքի մասին։ Ալիևը գրեթե ամեն օր հիշեցնում է, որ «Զանգեզուրի միջանցքն» իր գաղափարն է, որ նա է այն կյանքի կոչել, միս ու արյուն տվել դրան, բերել միջազգային օրակարգ։ Միջազգային բոլոր հարթակներում նա փորձում է հնարավոր տարբերակում տիրաժավորել «միջանցք» տերմինը։ Մարդը հասկանում է, որ ստացել է միջանցք։

Թրամփն իր ընտրվելուց հետո աշխարհին խոստանում էր, որ խաղաղություն է բերելու, սակայն տեսանք, որ իշխանության գալուց հետո ընդամենը իմիտացիաներ է ստեղծում։ Հակառակը՝ ականատես եղանք իրանյան պատերազմին, Գազայի ցեղասպանությանը, հութիների խնդրին Եմենում, իսկ ռուս-ուկրաինական պատերազմը, որը նա, իր խոսքով, պետք է դադարեցներ ժամերի ընթացքում, շարունակվում է։ Իսկ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի պարագայում Թրամփը փորձեց ցույց տալ, որ խնդիրը փակեց։ Արդյունքում երեք կողմերը ինքնաբավ էին տվյալ թղթով։ Հայաստանը փաստացի կորցրեց իր գործոն լինելու հնարավորությունը՝ դառնալով գործիք։ Բոլորը խաղում են Հայաստանի վրա, փորձում են ինչ-որ բան պոկել ու ստանալ Հայաստանից, դա ձեռք է տալիս Փաշինյանի արտաքին տերերին։

Իրենց համար տվյալ տարածաշրջանը աշխարհաքաղաքական լրջագույն աղեղ է. այստեղ փորձում են դիրքավորվել, ստեղծել կոմունիկացիոն նպաստավոր պայմաններ։ Ամերիկան շահագրգիռ է 100 տարով վարձակալել ճանապարհը, երկաթուղի, գազամուղ և այլն կառուցել, քանի որ Մերձավոր Արևելքի, կոնկրետ Իրանի նկատմամբ ունի ամբիցիաներ։ Իրանի հետ ԱՄՆ-ի «բազաները» դեռ չեն վերջացել, ընդհակառակը՝ նկատում ենք նոր միտումներ միջուկային զարգացումների շրջանակներում։ Այստեղ շահերի բախման լրջագույն զոնաներ են։ Այս ամենն ամբողջովին տեղավորվում է հակառուսականության տրամաբանության մեջ, քանի որ Փաշինյանի այսօրվա կեցվածքն ու դիրքավորումն ամբողջովին մտնում է արևմտյան բոլոր չափորոշիչների արժեքային համակարգերի մեջ։

Այստեղ ամենաառանցքայինն այն է, որ «Խաղաղության պայմանագիրը» ստորագրված չէ։ Հավանաբար, երբ Հայաստանում մոտենա նախընտրական շրջանը, իշխանությունները կփորձեն դրան միս ու արյուն տալ, որպեսզի մարդու հիշողության մեջ այն թարմանա։

-Ձեզ համար նպատակահարմար և իրատեսական է արդյո՞ք Հայաստան-Ադրբեջան երկարաժամկետ խաղաղության մասին այս փուլում խոսելը՝ հաշվի առնելով տարածաշրջանային վտանգները։

-Այս հարցն արժեքաբանական և գոյաբանական լրջագույն ենթահարցեր ու ենթաշերտեր պարունակող խնդիր է։ Ժողովուրդները դարերով ապրում են կողք կողքի, և նրանց մոտ միմյանց նկատմամբ վստահության, հանդուրժողականության, համակեցության գաղափարները չեն կարող մեկ օրում ձևավորվել։ Հարցը վերաբերում է էթնիկ, գենետիկ մակարդակներում առկա հակասություններին և խորը գոյաբանական տարաձայնություններին։ Չմոռանանք, որ Ադրբեջանն իրեն համարում է թուրքական պետության առանցքը և ամեն անգամ փորձում է «2 ազգ, 1 պետություն» գաղափարը բերել օրակարգ, չնայած Ալիևի և Էրդողանի ջրերն էլ մեկ առվով չեն հոսում։ Տեսանք թյուրքական գենի գործոնը. 100 տարի առաջ թուրքերը ցեղասպանություն կատարեցին, 100 տարի հետո Արցախում ցեղասպանություն կատարեց Ադրբեջանը։

Կարևոր է նշել, որ թուրքերն են հայերին դարձրել թշնամի, հայերը թշնամի չեն եղել։ Թուրքն է իր հասարակության մեջ այնպես ներկայացրել, որ հայերը իրենց թշնամիներն են։ Ինչու՞, որովհետև 20-րդ դարասկզբին թուրքական կայսրության ողջ կապիտալն ու կարողությունների հիմնական մասը գտնվում էր հայերի մոտ։ Նրանք բանկիրներ էին, բժիշկներ, իրավաբաններ, պետական գործիչներ, ուսուցիչներ, դասախոսներ։ Արդյունքում թուրքը հային դարձրեց թշնամի։

-Կարծու՞մ եք, որ ներկայիս իշխանությունների կողմից խաղաղության մասին արված հայտարարությունները ավելի շատ արտաքին PR-ի մաս են, քան իրական քաղաքական ծրագիր։

-Իմ կարծիքով, միայն անադեկվատ և պսիխոզ ունեցող մարդը կերազի պատերազմի մասին։ Գալակտիկայում չկա մի առողջ հասարակություն և բանական էակ, որ մտածի պատերազմի, արյան, քաոսի, ցնցումների մասին։ Փաշինյանը տեսարանների, ներկայացումների, մարդկանց վիճակներ մատուցելու հարցում մեծ մոդերատոր է։ Նա փորձում է մարդկանց համոզել, որ «ժողովուրդ ջան, ապրել եք հիմար վիճակի մեջ 30 և ավելի տարի»։ Մարդկանց զգացմունքների վրա խաղալով՝ փորձում է նուրբ լարը գտնել։ Նա կարողանում է կարդալ հասարակության ցանկությունները և գիտի, թե որ արժեհամակարգի որ բաղադրիչի վրա խաղալ, որպեսզի մարդիկ թուլանան։

Փաշինյանի «խաղաղության ֆենոմենը» մեծագույն բլեֆ է։ Իրեն հակադրվողներին ներկայացնում է որպես ռևանշիստներ, 5-րդ շարասյուն, ագենտուրա՝ լինելով գլխավոր կոլաբորացիոնիստը, որը փորձում է իրականացնել արտաքին շահի օրակարգը Հայաստանում։

-Ի՞նչ վտանգներ եք տեսնում այն դեպքում, երբ խաղաղության թեման ներկայացվում է որպես արագ լուծելի և դառնում է նախընտրական շահարկման գործիք։

-Ընտրություններին իր համար առանցքային թեման լինելու է խաղաղության «դրոշակը»։ Նա փորձելու է խաղաղությունը ներկայացնել որպես իր գլխավոր ձեռքբերում։ Բայց Ադրբեջանը մի ձեռքով ասում է, որ օրակարգ ունի, մյուս ձեռքով շարունակում է սպառազինվել։ Իսկ Հայաստանի իշխանությունները կրճատում են պաշտպանության ծախսերը և ժամկետային ծառայությունը։ Սա աճպարարության տրամաբանություն է։

Խաղաղությունը կյանքի կոչելու համար երկու կողմն էլ պետք է համաձայն լինի։ Հիշենք, որ նախընտրական փուլում Ալիևը չէր կրակում, մինչև Փաշինյանը վերընտրվեց։ Հետո նորից կրակոցներ, նորից զոհեր։ Դեժավյու։ Իսկ ո՞վ է ասում, որ նույնը երկրորդ անգամ չի կրկնվի։

-Կա՞ մտահոգություն, որ այսպես կոչված խաղաղության գործընթացը կարող է օգտագործվել հասարակության մեջ կեղծ սպասումներ ձևավորելու համար։

-Հասարակության գիտակից շերտը հասկանում է, որ սա արհեստական թղթե կառուցվածք է, չունի նյութական բազա։ «Խաղաղություն» ասելով՝ խաղաղություն չես ստեղծում, դա պետք է վաստակել։ Դու ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց Ադրբեջանը մինչև հիմա չի հայտարարել, թե ինչ սահմաններում է ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Հասարակության մյուս շերտը կտրված է քաղաքական գործընթացներից և սնվում է իշխանության քարոզչությամբ։ Մարդկանց դարձնում են մանկուրտ, մատուցելով իրենց պահանջվող տեղեկություն։

Լուսինե Առաքելյան