Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են
Հասարակություն

Ավարտվել է Եվրանեսթ ԽՎ 12-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը․ ինչ հարցեր են քննարկվել

ՀՀ Ազգային ժողովում հոկտեմբերի 30-ին շարունակվել է Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքը:

Համազեկուցողները քննարկման են ներկայացրել 4 հանձնաժողովներում ընդունված զեկույցները:

Քաղաքական, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստում ընդունված՝ «Արևելյան գործընկերության ապագայի և ԵՄ ընդլայնման քաղաքականության նոր հեռանկարներ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության անհրաժեշտության վերաբերյալ» հարցի համազեկուցողներն են Եվրոպական խորհրդարանի անդամ Օլիվեր Շենկը և Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Կրուլկոն:

Օլիվեր Շենկն ընդգծել է, որ վերջին տարիներին Արևելյան գործընկերությունը եղել է Եվրոպական միության ամենակարևոր անկյունաքարերից:

Խոսելով փաստաթղթի մասին՝ զեկուցողը նշել է. «Արևելյան գործընկերությունը պետք է ավելի սերտ աշխատի ԵՄ-ի հետ անվտանգային, պաշտպանական, էներգետիկ քաղաքականության շուրջ և ուշադրությունը կենտրոնացնի քաղհասարակության, անկախ մեդիայի և ժողովրդավարական շարժումների վրա: Այս նոր քաղաքական առաջնահերթությունների առումով մենք կոչ ենք անում Արևելյան գործընկերության գագաթնաժողով անցկացնել 2027 թվականին և մեկտեղել ԵՄ անդամ պետություններին, գործընկեր երկրներին և քաղհասարակությանը՝ հաստատելու գալիք տասնամյակի նոր տեսլականը»:

Ըստ ԵԽ պատգամավորի՝ Արևելյան գործընկերությունը պետք է վերածվի ռազմավարական գործիքի: «Նրանք, ովքեր կպաշտպանեն եվրոպական արժեքները, կստանան մեր աջակցությունը, իսկ ովքեր դրանք չեն գնահատի, կարժանանան հետևանքների»,- եզրափակելով խոսքը՝ ասել է զեկուցողը:

Մանրամասներ ներկայացնելով փաստաթղթի վերաբերյալ՝ Իվան Կրուլկոն նշել է, որ դրանում ներկայացված են Արևելյան գործընկերության ապագան, ինչպես նաև ԵՄ ընդլայնման քաղաքականության նոր հեռանկարները:

«ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների միջև արդար առևտրի, համագործակցության և ներդրումների խթանում՝ կապի, կանաչ անցման և ենթակառուցվածքների զարգացման աջակցությամբ» զեկույցը քննարկման է ներկայացրել Եվրանեսթ ԽՎ համանախագահ, կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: «Մենք հավատում ենք «Global Gateway» (Գլոբալ դարպասներ) եվրոպական նոր ռազմավարության գաղափարին, ընդգծում, որ դա ոչ միայն տնտեսական նախաձեռնություն է, այլ նաև ռազմավարական շրջանակ»,- նշել է համազեկուցող Մարիա Կարապետյանը՝ հավելելով. «գլոբալ դարպասներ» նշանակում է մոդել՝ հիմնված թափանցիկության, կայունության և հավասար գործընկերության վրա: Զեկուցողի խոսքով կապը պետք է լինի զուգորդված լավ կառավարման, օրենքի գերակայության և ինտեգրման երաշխիքների հետ և կարևոր են դատական անկախությունը, հակակոռուպցիոն քայլերը: Այս բանաձևը կոչ է անում աջակցել ՓՄՁ-ներին, կանանց կողմից առաջնորդվող ձեռնարկություններին՝ հանուն ներառական աճի: Թեմայի շրջանակում Մարիա Կարապետյանը վկայակոչել է Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի օրինակները: Այս առումով նա խոսել է Հայաստանի կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի՝ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման առումով առաջարկող լայն հնարավորությունների մասին:

Այնուհետև Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Պիերֆրանչեսկո Մարանը ներկայացրել է փոխկապակցված էներգետիկ ապագային վերաբերող զեկույցը: Փաստաթղթի նպատակն է արագացնել էներգետիկ կապերի զարգացումը, կանխել քաղաքական միջամտությունները և շարունակելով համագործակցությունը՝ նվաճել և հասնել էներգետիկ ինքնիշխանության: Նշվել է, որ Ուկրաինայի պատվիրակությունը 2 փոփոխություն է ներկայացրել:

Հաջորդիվ ադրադարձ է կատարվել Սոցիալական, զբաղվածության, կրթության, մշակույթի ու քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի նիստում քննարկված և ընդունված «Եվրոպայի մեծ հորիզոն. բաց է լավագույն հետազոտությունների համար» զեկույցին: Փաստաթուղթը ներկայացրել է համանախագահող, կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Մարիա Կարապետյանը: Խոսելով զեկույցի կարևորության մասին՝ Մարիա Կարապետյանը նշել է. «Մենք ապրում ենք աշխարհաքաղաքական ճնշումների ժանակաշրջանում, որտեղ կան մրցակցություն, մարտահրավերներ, և երկրները պետք է ներդրումներ կատարեն գիտական համակարգերում, որպեսզի կարողանան գոյատևել արագ փոփոխվող միջավայրում և գլոբալ մրցունակության պայմաններում»: Փաստաթղթի վերաբերյալ առաջարկներ է ներկայացրել ուկրաինական պատվիրակությունը:

Նիստի ավարտին քվեարկությամբ ընդունվել են քննարկված զեկույցները, որից հետո ներկայացվել են աշխատանքային խմբերում կայացած քննարկումները և առաջիկա պլանները:

Նստաշրջանի աշխատանքներն ամփոփել են Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի համանախագահներ Մարիա Կարապետյանը և Սերգեյ Լագոդինսկին, ընդգծել քննարկումների և բանավեճերի արդյունավետությունը: