Logitech ընկերությունը ներկայացրել է K980 արևային մարտկոցով աշխատող ստեղնաշարը՝ տասը տարվա մարտկոցի աշխատանքային կյանքով
Logitech ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է իր նորությունը՝ Signature Slim Solar+ K980 անլար ստեղնաշարը, որը սնուցվում է ներկառուցված արևային վահանակով։ 109.99 եվրո արժողությամբ այս մոդելը կարող է աշխատել մինչև տասը տարի առանց մարտկոց փոխելու, շնորհիվ նորարարական LightCharge տեխնոլոգիայի, գրում է ixbt.com-ը։
K980-ը հաջորդն է դեռ 2010 թվականին թողարկված K750-ի, և այժմ ստացել է ավելի արդյունավետ արևային լուծում․ այն լիցքավորվում է ցանկացած լույսի աղբյուրից, նույնիսկ սովորական սեղանի լամպերից կամ արհեստական լուսավորությունից։ Լրիվ մթության պայմաններում ստեղնաշարը կարող է աշխատել մինչև չորս ամիս՝ մեկ ամսով ավելի, քան իր նախորդը։
Ստեղնաշարի արևային վահանակը տեղակայված է վերին հատվածում։ Այն չունի լիցքավորման միացում կամ մալուխ, և հագեցած է հարթ մկրատային անջատիչներով ու լիարժեք թվային ստեղնաշարով։ Հատուկ արհեստական բանականության ստեղնը Windows-ում լռելյայն գործարկում է Copilot-ը։
K980-ը միանում է մինչև երեք սարքի՝ Bluetooth-ի միջոցով և թույլ է տալիս հեշտությամբ անցում կատարել դրանց միջև մեկ կոճակով։ Բոլոր ֆունկցիոնալ ստեղները հնարավոր է հարմարեցնել Logi Options+ հավելվածի միջոցով։
Ստեղնաշարի պատյանը պատրաստված է 70% վերամշակված պլաստիկից, իսկ այն հասանելի է սև, սպիտակ և գրաֆիտային գույներով։ Թեքության անկյունը ֆիքսված է չորս աստիճանի վրա, և չի կարգավորվում։ Տասը տարվա սպասարկման ժամկետից հետո օգտատերերը կկարողանան iFixit հարթակի միջոցով պատվիրել փոխարինող մարտկոցներ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)