Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր ԿամենդատյանՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ են
Հասարակություն

«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել

Խնայողությունների համաշխարհային օրը՝ հոկտեմբերի 31-ը, ևս մեկ առիթ է անդրադառնալու ԱրարատԲանկի կողմից ողջ տարին երիտասարդների համար ինտերակտիվ ձևաչափով կազմակերպված ֆինանսական գրագիտության դասերին, նրանց մտքերին ու հարցադրումներին, խնայելու կարևորության մասին աշխույժ քննարկումներին։  

«Զարգացած երկրներում շատ բարձր է խնայողության մակարդակը, ինչը կարևոր է պետության համար, քանի որ այն  «աշխատում է» հօգուտ երկրի տնտեսության զարգացման»,- նշում է ԱրարատԲանկի խորհրդի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի ֆինանսների դասախոս Արա Չալաբյանը, ով մեր երկրի տարբեր անկյուններում վարել է աշխույժ, կենդանի զրույցներ երիտասարդների հետ ֆինանսական գրագիտության շուրջ։

Եկամուտներ և ծախսեր, ի՞նչ է փողը՝ նպատա՞կ, թե միջոց, ինչպես կառավարել բյուջեն և այլ հետաքրքիր թեմաներ են ներկայացվել «Հզոր միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարում հավաքված շուրջ 80 երիտասարդներին․ ճամբարում ամառային հանգիստը համատեղվել է ֆինանսական գրագիտության և  հմտությունների զարգացման միջոցառումներով։ 

Գարգառ գյուղի հարակից տարածքում Բանկի աջակցությամբ, Հայաստանի մարզերից և Երևանից եկած 260 երիտասարդների համար կազմակերպվել էր վրանային ճամբար։ Երկու կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ երիտասարդները ձեռք բերեցին ֆինանսական գրագիտության արժեքավոր գիտելիքներ անգամ բնության գրկում։ 

ԱրարատԲանկի աջակցությամբ Oogway սուպերհերոսների դպրոցի կողմից մշակված ֆինանսական գրագիտության ծրագրի շրջանակներում առցանց դասընթացներին մասնակցել են մարզերի 14-17 տարեկան պատանիներ։ Նրանց  առաջին արձագանքներից արդեն կարելի է եզրակացնել, որ դասընթացները հիմնովին փոխել են ֆինանսների մասին նրանց պատկերացումները՝ դարձնելով ապագայի նկատմամբ ավելի վստահ ու գրագետ։

Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում ֆինանսական գրագիտության դասընթացների շարունակականությանը։ Վերջին նախաձեռնությունը՝ «Պարզից պարզ» փոդքաստի շրջանակներում ֆինանսական գրագիտության տեսանյութերի շարքն է։ 

 

«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր»՝ խնայելու կարևորության մասին այս տեսանյութը «Պարզից պարզ» փոդքասթի շրջանակներում ԱրարատԲանկի աջակցությամբ ստեղծված տասնյակ տեսանյութերից մեկն է։ Փոդքաստը վարում է Արա Չալաբյանը։   

Փոդքաստի հեղինակն այստեղ խոսում է արտակարգ իրավիճակների ֆոնդի՝ ֆինանսական անվտանգության բարձիկի մասին, նաև, թե ինչու է այն անհրաժեշտ նույնիսկ այն պարագայում, երբ քաղաքացին ունի ապահովված աշխատանք և բարեկեցիկ կյանք։ 

«Ֆինանսական գրագիտության դերը չի կարելի թերագնահատել, որովհետև դա, ըստ էության, պատասխանատու քաղաքացիներ կրթելու, դաստիարակելու, մեծացնելու խնդիր է լուծում, իսկ պատասխանատու քաղաքացին նպաստում է երկրի զարգացմանը, երկրի տարբեր ինստիտուտների կայացմանը»,- Արա Չալաբյանը նշում է, որ ԱրարատԲանկը, որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն ստանձնած և այդ շրջանակներում իր դերը գիտակցող ընկերություն, կարևորում է մեր երիտասարդ քաղաքացիների ճիշտ, գրագետ զարգացումը և այդ նպատակով էլ ներդրումներ է իրականացնում։

Սա շատ կարևոր է, որովհետև երեխաները մեր ապագան են, հասարակության անդամները, որոնց ֆինանսական կրթությունը և գիտակցությունն, ի վերջո, տրանսֆորմացվելու են պատասխանատվության։ Շատ կարևոր է, որ նրանք մտածեն թե՛ լավ վաստակելու, թե՛ այդ գումարները բարեկեցության համար ծախսելու, թե՛ խնայելու և ներդնելու մասին։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից