Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած փորձագետները, ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտների ղեկավար մասնագետները Հայաստանում մասնակցել են Black Swan Summit միջազգային համաժողովին և քննարկել, թե ինչպես կարող են տեխնոլոգիական արագ փոփոխությունները վերածվել նոր հնարավորությունների և տնտեսական առաջընթացի։
Միջոցառման ուշադրության կենտրոնում էին բլոկչեյնը, արհեստական բանականությունը, քվանտային տեխնոլոգիաները և կլիմայական նորարարությունները՝ որպես տնտեսական զարգացման նոր շարժիչ ուժեր։
Միջոցառման շրջանակում Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն Տիգրան Սիմոնյանը ներկայացրել է թվային ոլորտում Ակբա բանկի մոտեցումներն ու հաջողությունները։
«Ակբան, որպես Հայաստանի խոշոր բանկերից մեկը, յուրաքանչյուր օր բարելավում է իր թվային հարթակները՝ համալրվելով ոչ միայն ֆինանսական, այլև առօրյայի համար անհրաժեշտ ծառայություններով, որոնցից մարդիկ օգտվում են ամեն օր։ Մեր ավելի քան 600 հազար հաճախորդներին մենք տալիս ենք անվտանգ միջավայր, որտեղ նրանք օգտվում են ինչպես բանկային, այնպես էլ ոչ բանկային ծառայություններից: Հայկական ֆինանսական շուկայում մենք թվային տեխնոլոգիաների կիրառությամբ առաջատար բանկերից մեկն ենք. բանկի բոլոր գործարքների մոտ 91%-ն այսօր իրականացվում է մեր թվային հարթակների միջոցով։ Վերջին տարիներին մենք զգալի առաջընթաց ենք գրանցել՝ 40%-ից հասնելով մինչև 91%-ի՝ այն պարագայում, երբ մեր գործարքների ծավալը քառապատկվել է»,- նշել է Ակբա բանկի թվային պլատֆորմների և տեխնոլոգիաների տնօրեն, գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ Ամալյան
Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա Ալավերդյան
Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ Սարգսյան
Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank