Ռուսաստանը՝ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկեր. հայ բնակչության 15%-ը կախված է ՌԴ-ի փոխանցումներից
Հայաստանում գործազրկության մակարդակը 2024–2025 թթ. ընթացքում նվազել է, ինչը, ըստ Վիճակագրական կոմիտեի, պայմանավորված է ծառայությունների ոլորտի ակտիվացմամբ։ Աճի հիմնական շարժիչներից մեկը Ռուսաստանի զբոսաշրջիկների հոսքն է․ Հայաստանը 2025-ին ընդունել է մոտ 1 միլիոն ռուս զբոսաշրջիկ, ինչը նպաստել է ՀՀ-ում հազարավոր աշխատատեղերի ստեղծմանը՝ հյուրանոցային-ռեստորանային ոլորտում, առևտրում և ծառայություններում։
Ըստ տվյալների՝ Ռուսաստանի աշխատաշուկան նույնպես վճռական դեր ունի․ հազարավոր հայ շինարարներ, վարորդներ և սեզոնային աշխատողներ աշխատում են Ռուսաստանում՝ ապահովելով իրենց ընտանիքների եկամուտները հայրենիքում։
Ռուսաստանից ստացվող 3.8 միլիարդ դոլարից ավելի դրամական փոխանցումները շարունակում են մնալ տնտեսական հենասյուն՝ կազմելով արտերկրից եկող բոլոր մուտքերի շուրջ 60%-ը։ Հայաստանի բնակչության մինչև 15%-ը կախված է հենց այս փոխանցումներից։
Տնտեսագետ Սուրեն Պարսյանի գնահատմամբ՝ ՀՀ-ում գործազրկության նվազումը մեծապես պայմանավորված է ռուսական շուկայի և զբոսաշրջության ազդեցությամբ։
«Ռուսաստանից եկող գումարի ծավալը մեծացել է, դա պայմանավորված է ռուս ռելոկանտներով, որոնք մեծ թվով գումարներ են փոխանցում ՀՀ: Ժամանակին, երբ «Միր» քարտերը գործում էին, տարեկան մոտավոր 400 մլն դոլարի չափով գնումներ էին անում ՀՀ-ում:Հիմա էլի ռուսական քարտերի գործածությունն ուզում դն վերականգնել ՀՀ-ում, ինչը կարող է խթանել՝ էլի գումարներ գան ՀՀ»,-ասել է նա:
Այսպիսով՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի համար կարևոր տնտեսական գործընկեր՝ ապահովելով աշխատանք, ֆինանսական հոսքեր և ծառայությունների սպառման լայն շուկա։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ