Հայաստանում նախորդ տարվա համեմատ 15.9 տոկոսով ավելացել են ճանապարհատրանսպորտային պատահարները
Հայաստանում 2025 թվականի առաջին 9 ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարները 15.9 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին գրանցվել է 3547 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 459-ը՝ սեպտեմբերին:
Տարեսկզբից մինչև հոկտեմբեր ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել է 199 մարդ:
Հաշվետու ժամանակաշրջանում պատահարների հետևանքով զոհվածների թիվը 18.1 տոկոսով պակաս է մեկամյա վաղեմության ցուցանիշից:
Տարվա 9 ամիսներին ՃՏՊ-ներում վնասվածք է ստացել 5243 մարդ, ինչը 19.5 տոկոսով շատ է 2024-ի դիտարկվող ժամանակահատվածի ցուցանիշից: Սեպտեմբերին ՃՏՊ-ների հետևանքով տուժել է 658 մարդ:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ