Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին
Հասարակություն

ՀԺՄ-ն կոչ է անում հանրային հարթակից բացառել հայհոյանքը, իրավապահներին՝ իրավիճակը գնահատել ադեկվատ

Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը․

«Այսօր՝ նոյեմբերի 13-ին, վաղ առավոտյան, արդեն սովորական դարձած սցենարով ու գրեթե նույնական գործողություններով, իրավապահ մարմինները՝ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչները և Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) դիմակավորված աշխատակիցները, արդեն երկրորդ անգամ ներխուժեցին «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ ու վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակության վայրեր:

Ինչպես ավելի ուշ պարզվեց, բնակարաններ ներխուժման համար առիթ էր հանդիսացել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հաղորդումը հանցագործության մասին:

Նկատենք, որ Ալեն Սիմոնյանն օրեր առաջ ԱԺ նախագահին ոչ վայել փողոցային բառապաշարով հրապարակայնորեն վիրավորել էր Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ինչին հետևել էր նրանց՝ կրկին հրապարակային պատասխանն իրենց հաղորդման եթերում:

Իրավապահները, բնականաբար, որևէ ընթացք չէին տվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ օրեր առաջ արած արտահայտությանը, բայց վաղ առավոտյան գնացել էին հաղորդավարների բնակարաններ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ իրավապահները որևէ հանցակազմ չէին տեսել նույն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ քաղաքացու վրա թքելու մեջ, ընդ որում, այն պարագայում, երբ նրա իսկ հրահանգով իր թիկնապահները բռնել էին նույն այդ քաղաքացու ձեռքերը, որպեսզի վերջինս չդիմադրի, և ԱԺ նախագահը կարողանա անարգել թքել քաղաքացու վրա, իսկ ՀՀ գլխավոր դատախազն էլ արդարացրել էր այդ գործողությունը՝ ասելով, որ այդտեղ խուլիգանության հանցակազմ չկա:

Անհետևանք են մնացել նաև քաղաքական ընդդիմախոսների, լրագրողների հասցեին նույն Ալեն Սիմոնյանի կողմից արված գռեհիկ, լկտի բառապաշարով հայտարարությունները, նրա հրահանգով լրագրողներին ԱԺ-ից քարշ տալով հեռացնելու և այլ գործողությունները, հնչեցրած սպառնալիքները:

Դիմակավորված ԱԱԾ աշխատակիցներն այսօր ներխուժել էին Նարեկ Սամսոնյանի բնակարան, ուր երկու անչափահաս՝ 3 և 5 տարեկան աղջիկ երեխա կա:

Հավելենք, հաղորդավարներին ձեռքերը ոլորած, գլուխները ներքև իջեցրած են բերման ենթարկել:

ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդավարներին մեղադրանք է առաջադրել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու համար»:

Անհասկանալի է, թե տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ խուլիգանություն կատարելու հանցակազմի պարագայում, որի շրջանակում հարուցված է քրեական վարույթը, ի՞նչ էին փնտրում փոդքասթի հեղինակների բնակարաններում, հատկապես, երբ խուզարկությանը ներկա չէին նրանց փաստաբանները, ովքեր տևական ժամանակ չէին կարողանում մտնել իրենց պաշտպանյալների բնակարաններ:

Կրկին հիշեցնենք, որ խոչընդոտվում էր Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների գործունեությունը. փաստաբաններին թույլ չէին տալիս իրավական օգնություն ցուցաբերել իրենց պաշտպանյալներին:

Ձեռնաշղթաներով, անձը նվաստացնելու եղանակով ցուցադրական ձերբակալությունը բավարար չթվաց այդ քրեական վարույթը նախաձեռնողներին. նրանք խուզարկություն կատարեցին Anifake.am-ի գրասենյակում, առգրավեցին լրատվամիջոցի ողջ տեխնիկան, ինչն ակնհայտորեն կայքի գործունեությունը դադարեցնելու նպատակ ունի:

Ավելի ուշ «Իմնեմնիմի»-ի հեղինակների ձերբակալության մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «լավ է արել» և նրանց մեղադրել է եթերում ուրիշի սեռական կյանքը քննարկելու մեջ:  Եվ սա այն դեպքում, երբ գաղտնալսվում, քաղաքական հետապնդումների են ենթարկվում քաղաքական ընդդիմախոսները, հոգևորականները, իսկ այլոց անձնական, սեռական կյանքի մասին արտահոսքերի, տեսանյութերի տարածման և քննարկումների հեղինակները Հայաստանի Հանրապետության վարչապետը և իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչներն են:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպության փակմանն ու ազատ խոսքի, կարծիքի արտահայտման արգելմանն ուղղված գործողությունները:

Ամենևին չխրախուսելով և դատապարտելով հայհոյանքը հանրային խոսքում՝ պետք է նշել, սակայն, որ հայհոյանքի ու խուլիգանական դրսևորումների հեղինակները, այդ թվում՝ իրենց իսկ հորինած ու քրեականացրած հոդվածի դիսպոզիցիայի շրջանակներում, հենց իշխանությունն է՝ իր՝ քաղաքացու վրա թքող ԱԺ նախագահով ու իր սոցցանցային էջը 2018 թվականից սկսած հայհոյախոսության հարթակի վերածած վարչապետով:

Տեղին է նշել, որ արդեն 7 տարի՝ իշխանության գալու օրվանից, այս իշխանությունն աչքի է ընկել ընդդիմախոսների հասցեին հնչեցրած սանձարձակ սպառնալիքներով ու լկտի հայհոյանքներով. «ականջներդ, լեզուդ կկտրեմ», «կփռեմ ասֆալտին», «բորդյուր կլիզեք ու ասֆալտ կուտեք», «կծեփեմ պատերին», «ձեզ սպասվում է ասֆալտի դիետա», «կշինեմ»… Սրանք 2021թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին մուրճով գնացող ու ընդդիմադիրներին լկտի բառապաշարով սպառնացող իշխանության ոչ նորմատիվային խոսույթի ոչ լրիվ ցանկն է:

Հիշեցնենք, որ Հայաստանում քաղաքական և քրեական հետապնդումների են ենթարկվում նաև շարքային քաղաքացիները՝ սոցիալական ցանցերում (Ֆեյսբուքում, ևս) ոչ իշխանահաճո գրառումների համար:

Հայաստանի ժուռնալիստների միությունը կոչ է անում հանրային հարթակից առհասարակ բացառել հայհոյանքը, իսկ իրավապահներին՝ իրավիճակը գնահատել ադեկվատ, գործել օրենքի շրջանակներում ու առնվազն պահելով արդար դատաքննության ու օրենքի հավասարության սկզբունքը:

Հայաստանի ժուռնալիստների միությունն ահազանգ հնչեցնելով՝ արձանագրում է.  քրեական փաթեթավորմամբ քաղաքական այս հետապնդումները, բռնաճնշումները, տեռորն ու ամենաթողությունը, ցուցադրական ձերբակալություններն ու դրանք նկարահանելն ատելություն, անհանդուրժողականություն սերմանող քայլեր են, հասարակությունը պառակտող  գործողություններ, որոնք ուղղված են ոչ միայն ազատ խոսքի և կարծիքի արտահայտման դեմ, այլև նպատակ ունեն հասարակության մեջ տարածել վախի մթնոլորտ ու ահաբեկել մարդկանց:

Հայաստանի իշխանությունների նման գործողությունները, յուրայինների, իրենց թիմակիցների լիակատար անպատժելիությունը, «բեսպրեդելը» շատ վտանգավոր զարգացումների կարող են հանգեցնել:

Միջազգային մեր գործընկերներին՝ լրագրողական, խոսքի ազատության, մամուլի ազատության, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններին, դիվանագիտական կառույցներին կոչ ենք անում դատապարտել տեղի ունեցածը, հետևողական լինել և կանխել ՀՀ իշխանությունների կողմից քաղաքական ընդդիմախոսների, այլակարծության, խոսքի ազատության դեմ ուղղված գործողությունները, աչք չփակել ընտրովի արդարադատության և կրկնակի ստանդարտների պրակտիկայի վրա»: