Վեհափառը կընդունի Փաշինյանի հրավիրած «Աղոթքի նախաճաշ»-ի մասնակիցներին․ ինչ օրակարգ է սպասվում
Արդեն հայտնի է, որ Փաշինյանը նոյեմբերի 14-15-ին հրավիրել է «աղոթքի նախաճաշի»՝ առանց Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչների, ավելի քան 300 անձինք՝ հոգևոր մարտահրավերների շուրջ երկխոսության նպատակով:
Միջոցառման ծրագրում նշված է, որ առաջին օրը՝ նոյեմբերի 14-ին, լինելու են պանելային քննարկումներ, իսկ հաջորդ օրը՝ շաբաթ առավոտյան, կկայանա աղոթքի նախաճաշը, որից հետո՝ մշակութային միջոցառումներ, այդ թվում՝ այց Սուրբ Էջմիածին և թանգարան:
Այս առնչությամբ 24News-ը գրավոր հարցմամբ դիմել էր Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին:
-«Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուց հոգևորականներ ներկա լինելո՞ւ են։ Եկեղեցին ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում:
-«Աղոթքի նախաճաշ» միջոցառման հրավեր Մայր Աթոռը ստացել է, որին կմասնակցի Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար Գերաշնորհ Տ. Դանիել եպիսկոպոս Ֆընդըկյանը։
Լինելով Հայաստանում Մայր Եկեղեցի՝ մեր ներկայացուցիչը կմասնակցի միջոցառմանը՝ նեկայացնելու խղճի ազատության Հայ Եկեղեցու տեսակետներն ու ընկալումները:
– Հոկտեմբերի 15-ին այց է նախատեսվում Սուրբ Էջմիածին, դուք տեղյա՞կ եք այս մասին, ո՞վ է ընդունելու նրանց Մայր Աթոռում։
-Այո, տեղյակ ենք։ Մասնակիցները կայցելեն Մայր Տաճար, Մայր Աթոռի թանգարաններ, իսկ մի խումբ մասնակիցների կընդունի Ամենայն Հայոց Կաթողիկոսը։
Մերի Մանուկյան




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ