ՌԴ 25-ամյա քաղաքացին վնասվածք է ստացել «Հայրիկ» ռեստորանի «VIP» սրահում․ կան ձերբակալվածներ
Նոյեմբերի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «ճակատի պատռված վերք» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիր օտարերկրացի կին է տեղափոխվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը ՌԴ քաղաքացի 25-ամյա Յուլյա Պ․-ն է, ով հայտնել է, որ վնասվածքը ստացել է Պարոնյան փողոցի 40 հասցեում գործող «Հայրիկ» ռեստորանի «VIP» սրահում՝ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում։
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Յուլյա Պ․-ն նշված վայրում գտնվել է Երևանի բնակիչներ 34-ամյա Սերյոժա Գ․-ի, 39-ամյա Վահան Բ․-ի, Վայոց ձորի մարզի բնակիչ 38-ամյա Դավիթ Հ․-ի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Սարո Թ․-ի հետ միասին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Կենտրոնականի համայնքային ոստիկանները ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրի բակից մարմնական վնասվածք հասցնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Սերյոժա Գ․-ին և Վահան Բ․-ին ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Կենտրոնական բաժին և ձեռնարկում են միջոցառումներ՝ Դավիթ Հ․-ին և Սարո Թ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ