IDBank-ը Միացյալ Նահանգներում ներկայացուցչական գրասենյակ բացելու թույլտվություն է ստացել
Վերջերս IDBank-ը գրանցեց իր հերթական մեծ հաջողությունը՝ ԱՄՆ Դաշնային ռեզերվային համակարգի խորհրդի՝ 2025 թվականի նոյեմբերի 12-ի որոշմամբ թույլատրվեց Բանկին ներկայացուցչական գրասենյակ բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում։
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ Բանկի համար այս թույլտվությունը ռազմավարական կարևորություն ունի․ այն բանկի ֆիզիկական ներկայությունն է ապահովելու ԱՄՆ շուկայում, մասնավորապես՝ հայաշատ Գլենդելում և հնարավորություն է տալու ներկա և պոտենցիալ հաճախորդներին ծանոթանալ բանկի բոլոր ծառայություններին․ «IDBank-ի ներկայացուցչական գրասենյակը ԱՄՆ-ում մեծ քայլ առաջ է և մեզ ավելի մոտ է դարձնում մեր ամերիկաբնակ հայրենակիցներին, վստահ ենք` կնպաստի նաև բիզնեսի հնարավորությունների ընդլայնմանը մեր երկրում և համագործակցության նոր ուղիներ կբացի Բանկի և մեր հաճախորդների համար», - ասաց Մհեր Աբրահամյանը։
Գլենդելի ներկայացուցչական գրասենյակն իրականացնելու է խորհրդատվական, տեղեկատվական բնույթի գործառույթներ՝ նպատակ ունենալով պոտենցիալ հաճախորդներին ներկայացնել Բանկի ընթացիկ և նոր պրոդուկտները, հաստատել և պահպանել իր հաճախորդների հետ կապը։
IDBank-ի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանի խոսքով՝ սա հայաստանյան բանկային համակարգի համար նշանակալի իրադարձություն է․ «IDBank-ը ոչ միայն միջազգային լավագույն փորձը ներդնում է իր գործունեության մեջ, այլ նաև կապ է հաստատում միջազգային շուկաների հետ և ստեղծում հետագա համագործակցության ամուր հիմքեր։ Բանկի ներկայացուցչությունը կլինի այն կապող օղակը, որի շնորհիվ կամրապնդվի արտերկրում գտնվող մեր հայրենակիցների և Հայաստանի միջև կապը՝ բացելով նոր դռներ և հնարավորություններ»,- ասել է Լիդա Սաֆարյանը։
Այսպիսով, IDBank-ը հայաստանյան ծավալուն գործունեությունից բացի ընդլայնվում է նաև արտերկրում և Բանկի ԱՄՆ ներկայացուցչությունը շուտով դռները կբացի մեր հայրենակիցների համար, ինչը համահունչ է ID Group ընկերությունների խմբի` միջազգային էքսպանսիայի ռազմավարությանը:
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ