Միջնորդագիր է ներկայացվել «Հարսնաքար»-ի հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու վերաբերյալ
Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և «Նորալուսին» ՍՊ ընկերության միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Նորալուսին» ՍՊ ընկերության միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը և հայտնաբերել մի շարք խախտումներ:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է,
Վարձակալության պայմանագրի կնքման որևէ հիմք առկա չի եղել: Մասնավորապես՝ մրցույթի արձանագրության վերաբերյալ տվյալները չեն նշվել պայմանագրում և արձանագրությունն առկա չէ, ինչը նշանակում է, որ մրցույթ չի անցկացվել:
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը, ի պատասխան Գլխավոր դատախազության հարցման, տեղեկացրել է, որ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին ծանուցում է ուղարկել «Հարսնաքար» ՍՊԸ-ին՝ գույքի կադաստրային արժեքի փոփոխության վերաբերյալ, այն դեպքում, երբ Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկության համաձայն, գույքի կադաստրային արժեքը փոխվել է 2021 թվականից (Սևան քաղաքի Երևանյան խճուղի 48/6 հասցեի կադաստրային արժեքը կազմում է 452 միլիոն 944 հազար դրամ): Պայմանագրով սահմանված տարեկան վարձավճարը կադաստրային արժեքի 1.61 տոկոսն է, հետևապես, 2021 թվականի հունվարից մինչ ՊՈԱԿ-ի կողմից ծանուցումն ուղարկելու օրը՝ 2025 թվականի սեպտեմբերի 10-ը, ՊՈԱԿ-ը չի ստացել կադաստրային արժեքի փոփոխության արդյունքում ձևավորված վարձավճարը, որը տարեկան կազմում է 7 միլիոն 292 հազար դրամ (2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածի համար ընդհանուր վարձավճարը կազմում է շուրջ 34 միլիոն 600 հազար դրամ):
«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք ՍՊԸ-ի հետ կնքված վարձակալության պայմանագիրը սահմանված ժամկետի ավարտից հետո դադարեցնելու և պայմանագրով նախատեսված՝ պետությանը պատկանող հողատարածքի վրա կառուցված շենքերը, շինությունները ՊՈԱԿ-ին օտարելու կամ դրանք ՊՈԱԿ-ի պահանջով թողնելու և հողամասը վարձակալի կողմից ազատելու ուղղությամբ միջոցներ չեն ձեռնարկել:
Ուսումնասիրության արդյունքներով հայտնաբերված խախտումների հիմքով՝ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել Հակակոռուպցիոն կոմիտե: Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնեական հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Միաժամանակ, Գլխավոր դատախազությունը միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ ՊՈԱԿ-ի և «Նորալուսին» ՍՊ ընկերության միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված՝ 2,8 հա մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու, հողամասի վրա ամրակայված գույքերը «Սևան ազգային պարկ»-ին օտարելու և վարձակալի կողմից հողամասն ազատելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Դատախազությունը ևս մեկ միջնորդագիր է ուղարկել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին՝ Դրախտիկում գտնվող՝ Ոստիկանության նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի կնոջ մոր անունով գրանցված անշարժ գույքերի վերաբերյալ պայմանագրերը լուծելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Այս ուսումնասիրության արդյունքներով ևս Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնեական հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ