Վեճ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են «Էնջոյ կաբառե» բարից հոսապիտալացված տղամարդու կյանքի համար
Նոյեմբերի 17-ին վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ անհայտ հանգամանքներում ստացած վնասվածքի հետևանքով շտապօգնության 03 խումբը Նալբանդյան փողոցի թիվ 9 հասցեից «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոց բուժօգնության է տեղափոխել ոչ սթափ վիճակում գտնվող մոտ 35 տարեկան տղամարդու, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Երևանի քրեական վարչության օպերատիվ խումբը՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ավագ քրեական ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Գարեգին Մ․-ն է։
Երևանի քրեական ոստիկանները պարզել են նաև, որ Գարեգին Մ․-ն և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Դավիթ Մ․-ն Նալբանդյան փողոցի թիվ 9 հասցեում գործող «Էնջոյ կաբառե» բառում վիճաբանել են անհայտ անձանց հետ, որի հետևանքով Գարեգին Մ․-ն ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց և Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակցած անձանց, իքնությունը պարզելու և հայտնաբերելու, ինչպես նաև հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեպքի փաստով Երևանի քրեական ոստիկանությունում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ