Ucom-ն աջակցեց կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» մրցույթի անցկացմանը
Ucom-ը՝ որպես ռազմավարական տեխնոլոգիական գործընկեր հանդես եկավ «Ինժեներական քաղաք»-ի բարձր տեխնոլոգիական աքսելերատորի տարածքում «ԱԲ ապոկալիպսիս» խորագրով անցկացված կիբեռանվտանգության ամենամյա «Capture the Flag 2025» (CTF) մրցույթում։
Կիբեռանվտանգության մրցույթը միավորել էր ոլորտի մասնագետներին և ուսանողներին, ովքեր 24 ժամ շարունակ մրցեցին միմյանց հետ՝ բացահայտելով ծրագրային խոցելիություններ, ուսումնասիրելով վնասակար ծրագրեր և լուծելով արհեստական բանականության (AI) համակարգերի անվտանգության հետ կապված բարդ խնդիրներ։
Այս տարվա մրցույթին մասնակցեց 56 թիմ՝ 250 մասնակից, որոնք լուծեցին իրական սցենարների վրա հիմնված առաջադրանքներ՝ զարգացնելով վերլուծական մտածողությունը և զարգացնելով արագ արձագանքման հմտությունները։
24-ժամյա ինտենսիվ պայքարից հետո հայտնի դարձան հաղթող թիմերը՝ AIN թիմը դարձավ մրցույթի հաղթող՝ հավաքելով ամենաշատ դրոշները, իսկ HIGH5 և LAPS թիմերը զբաղեցրին, համապատասխանաբար՝ 2-րդ և 3-րդ տեղերը։
«Ucom-ում մենք վստահ ենք, որ կիբեռանվտանգությունն այսօր ցանկացած տեխնոլոգիական էկոհամակարգի հիմքն է։ Արհեստական բանականության արագ զարգացումը դրա կարևորությունն ավելի է մեծացնում։ Հենց դրա համար է, որ նման նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն․ այստեղ է ձևավորվում այն միջավայրը, որտեղ երիտասարդ մասնագետները ստանում են իրական փորձ և վստահություն։ Մենք համոզված ենք, որ այսպիսի հմտություններ ունեցող մասնագետներն են ապահովում երկրի թվային առաջընթացը», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Այս տարվա «AI APOCALYPSE» թեման շատ հստակ ընդգծեց, որ արհեստական բանականության մարտահրավերներն արդեն մեր իրականության անբաժանելի մասն են, իսկ մրցույթի հաջողությունն ապացուցեց, որ Հայաստանն ունի լավ կիբեռ սերունդ և զարգացման լայն հնարավորություններ ու ներուժ։ Ուրախ ենք տեսնել, թե ինչպես են մեր երիտասարդ մասնագետները մրցում իրական, բարդ խնդիրների լուծման մեջ՝ ցուցադրելով բարձր մակարդակի գիտելիք և պատրաստվածություն։ CTF-ը շարունակում է մնալ կարևոր հարթակ, որը նպաստում է Հայաստանի ազգային կիբեռդիմակայունության ամրապնդմանը», - ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի «ՍայՀաբ - Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության ղեկավար և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Մարի Բարսեղյանը։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից՝ իր «ՍայՀաբ – Հայաստան» կիբեռանվտանգության նախաձեռնության շրջանակում և «Ինժեներական քաղաք» ծրագրի հետ համագործակցությամբ։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ