IDBank-ի ներկայացուցիչ Իննեսա Ամիրբեկյանը՝ Առևտրի միջազգային պալատի (ICC) Բանկային հանձնաժողովի՝ երաշխիքների հարցերով Աշխատանքային խմբի համանախագահ
IDBank-ի ֆինանսական ինստիտուտների վարչության ղեկավար Իննեսա Ամիրբեկյանը նշանակվել է Առևտրի միջազգային պալատի (International Chamber of Commerce, ICC)՝ Բանկային հանձնաժողովի Երաշխիքների հարցերով Աշխատանքային խմբի (URDG 758) համանախագահ։ Այս աշխատանքային խումբը առանցքային դեր ունի բանկային երաշխիքների միջազգային պրակտիկայի ձևավորման մեջ․ այն ապահովում է URDG 758 միասնական կանոնների ճիշտ և ժամանակակից կիրառումը, տրամադրում է մասնագիտական ուղեցույցներ միջազգային գործարքներում, ինչպես նաև մասնակցում երաշխիքների միջազգային ստանդարտների կատարելագործմանը և գործընթացների թվայնացմանը՝ նպաստելով ավելի ապահով և արդյունավետ միջավայրի ձևավորմանը։
Իննեսա Ամիրբեկյանը նշել է․ «Պատիվ է ստանձնել համանախագահի պաշտոնը և համագործակցել ոլորտի առաջատար մասնագետների հետ, այդ թվում՝ Անդրեա Հաուպտմանի, որը երկար տարիներ ղեկավարել է աշխատանքային խումբը և ձևավորել է ժամանակակից երաշխիքային պրակտիկան։ IDBank-ը ներկայացնելը այս հարթակում և՛ մեծ հնարավորություն է, և՛ պատասխանատվություն։ Կշարունակեմ աջակցել երաշխիքների հստակությանը, միասնական կիրառմանը և ոլորտի թվայնացման առաջընթացին։
IDBank-ի Վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ այս նշանակումը ոչ միայն ընդգծում է Իննեսա Ամիրբեկյանի մասնագիտական ներուժը, այլ նաև շեշտադրում IDBank-ի աճող դերը միջազգային համագործակցության դաշտում և հաստատում Բանկի հանձնառությունը՝ շարունակել գործել համահունչ առևտրի ֆինանսավորման ոլորտի գլոբալ լավագույն փորձին։
Ընդհանուր առմամբ, այս նշանակումը հնարավորություն է տալիս ավելի լայն միջազգային հարթակներում ներկայացնելու տարածաշրջանի մասնագիտական փորձը և մասնակցելու գլոբալ ստանդարտների ձևավորմանը։ Այն բարձրացնում է վստահությունն IDBank-ի նկատմամբ և միջազգային միջավայրում առավել տեսանելի է դարձնում Հայաստանի ֆինանսական ոլորտում կիրառվող ժամանակակից ու մրցունակ մոտեցումները։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ Ամալյան
Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա Ալավերդյան
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Քննչական կոմիտեն ամեն օր հատում է բոլոր հնարավոր կարմիր գծերը. Դավիթ Սարգսյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել