Կաթողիկոսը հանդիպել է Սերովբե Սրբազանին, ում անունը կար հայտարարությունում, բայց ստորագրությունը՝ ոչ
Նոյեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գերմանիայի Ավետարանական եկեղեցու արտերկրի եպիսկոպոս Ֆրանկ Կոպանիայի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից:
Վեհափառ Հայրապետը զրույցի ընթացքում անդրադարձ կատարեց միջազգային հարթակներում և տարբեր սոցիալական ու կրթական ծրագրերի շրջանակներում երկու Եկեղեցիների միջև ձևավորված գործակցությանը՝ ի նպաստ հոգևոր առաքելության զորացման։
Հանդիպմանը նաև քննարկվեցին տարածաշրջանում ընթացող զարգացումները և առկա մարտահրավերները։
Իր հերթին Ֆրանկ եպիսկոպոս Կոպանիան խոսեց Գերմանիայի հայոց թեմի հետ ձևավորված հարաբերությունների մասին, նաև վստահեցրեց, որ Հայաստանի համար այս դժվարին ժամանկահատվածում աղոթակից են հայ ժողովրդին ու Հայոց Եկեղեցուն:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ