Ուսանողին դաժան ծեծի և նվաստացման ենթարկած դեռահասներից մեկը ՔԿՀ պետի տեղակալի որդին է
Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով նախօրեին համացանցում տարածված տեսանյութին, որտեղ անչափահասները դաժան ծեծի են ենթարկում իրենց հասակակցին․
«ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂԸ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹ ԴԱՍՏԻԱՐԱԿՈ՞Ղ...... Ինչպե՞ս....
Լուսանկարում պատկերված անձը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանն է, ով անչափահասների կողմից մեկ այլ անչափահասին ծեծելու դաժան տեսանյութի հերոսներից մեկի ՀԱՅՐՆ է: Նրա որդին ոչ միայն ակտիվորեն ծեծում է հասակակցին, այլ նաև իր սպորտա-չեմպիոնական հմտություններն օգտագործում է մարզաձևից դուրս՝ կենցաղում: 14-15 տարեկան լինելով՝ նա ոչ միայն չի հարգում օրենքը, այլ նաև «տղավարի ռազբորկեք» տանում՝ ենթամշակութային պիտակավորումներ տալով մեկ այլ անչափահասի արարքին:
Տրամաբանական հարց է առաջանում՝ եթե հայրը պայքարում է (կամ ավելի ճիշտ՝ պետք է պայքարի ենթամշակույթի դեմ), այդ ինչ է խոսել տանը կամ ցույց տվել որդուն, որ երեխայի մոտ հակառակ միտումն է զարգացել, և ինչո՞ւ է երեխան իր ագրեսիան այդպես դրսևորում: Ավելին, քրեակատարողական ծառայողը ոչ միայն չի սաստել որդուն, այլ բոլոր հնարավոր ու անհնար մեթոդներով սատարել և հաստատ պաշտպանել է որդուն: Այստեղից ծագում է հաջորդ տրամաբանական հարցը՝ արդյոք մեզ պետք են այդպիսի քրեակատարողական ծառայողներ, ովքեր դաստիարակում են ապագա հանցագործներ.... Ըստ իս՝ միանշանակ ոչ.....»։




















Անձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերին
Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ»...
Ալիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությո...
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումին
«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերով
Առաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր Ավետիսյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ
«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն Արշակյան
Յունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ
Փաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան