Վիճաբանություն-ծեծկռտուք և մահվան ելքով վրաերթ՝ Երևանում. 31-ամյա տղամարդը մահացել է, կա վիրավոր
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն, սպանության փորձ և խուլիգանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քրեական վարույթը նախաձեռնվել է նոյեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Նոր Նորքի Շոպրոնի փողոցի հասցեներից մեկում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով, որի ժամանակ մասնակիցներից մեկը իր վարած ավտոմեքենայով, որի մակնիշը պարզվում է, վրաերթի է ենթարկել կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 31-ամյա Բորիս Արզումանյանին։
Դեպքի օրը նշված վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության ծառայողները, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը և պետք է ժամաներ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը, սակայն երբ քրեական ոստիկանները պարզել են, որ տեղի ունեցածը միտումնավոր վրաերթ է, մինչ այդ էլ տեղի է ունեցել վիճաբանություն-ծեծկռտուք, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը հետ է վերադարձել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, վրաերթի ենթարկված Բորիս Արզումանյանը մահացել է, իսկ ըստ օպերատիվ տեղեկությունների՝ կռվի մասնակիցներից Երևանի բնակիչ 30-ամյա Սերգեյ Աղաջանյանը մարմնական վնասվածքներ է ստացել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ