Իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոն հանդես կգա մենահամերգով Երևանում և վարպետության դասեր կանցկացնի հայ դաշնակահարների համար
Դեկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոյի մենահամերգը, որի աջակիցն է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը: Համերգին իր ելույթներով հանդես կգան նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները։ Երեկոյի ընթացքում կհնչեն Ռոբերտ Շումանի Արաբեսկ դո մաժոր, երկ 18 (6 րոպե), Յոհաննես Բրամսի 4 Բալլադ, երկ 10 (22 րոպե), Ֆերենց Լիստի «Օբերմանի հովիտը» թիվ 6 մի մինոր «Ուխտագնացության տարիներ» սյուիտներից, S. 160 (14 րոպե), Ալբան Բերգի Դաշնամուրի սոնատ, երկ 1 (10 րոպե), Ֆրեդերիկ Շոպենի Պոլոնեզ թիվ 7 լյա բեմոլ մաժոր, երկ 61, «Պոլոնեզ-ֆանտազիա» (14 րոպե) ստեղծագործությունները։
Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։ Փառատոնի ռազմավարական հովանավորն է Freedom Broker Armenia ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերը՝ Երևանի քաղաքապետարանը։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ այդ օրերին եռօրյա վարպետության դասեր են կազմակերպվելու հիմնադրամի դաշնակահարների համար։ Դասերը տեղի են ունենալու դեկտեմբերի 17-ից 19-ը՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում։ Եվ ամենակարևորը՝ դասերը կանցկացնի իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոն։ Դասերը լինելու են բաց ձևաչափով և հասանելի ազատ ունկնդրման համար։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը սիրով հրավիրում է երաժշտական ու արվեստի դպրոցների սաներին, ուսուցիչներին և բոլոր երաժշտասերներին ներկա գտնվելու վարպետության դասերին, որոնց ընթացքում ճանաչված դաշնակահարը կկիսվի իր հարուստ կատարողական վարպետությամբ, երաժշտական ընկալումներով և արժեքավոր մասնագիտական խորհուրդներով: Դեկտեմբերի 17-ին վարպետության դասերը տեղի կունենան ժամը 10:00 - 14:00 և 15:30 - 18:30-ին, դեկտեմբերի 18-ին՝ 10:00 - 14:00-ին, դեկտեմբերի 19-ին՝ 10:00 - 12:30 և 12:45 -14:30-ին։
«Վիրտուոզների բանաձևը» նախագիծն իրականացվում է Renshin Urban Investments-ի աջակցությամբ։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջև
«Օրրան»-ի սաները նոր ուսումնական տարին սկսեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության աջակցությամբ