Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

Մարդու իրավունքների պաշտպանությունը ամենօրյա ձևական գործունեություն չէ, այլ իրական առաքելություն.ՄԻՊ

Դեկտեմբերի 10-ին՝ Մարդու իրավուքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մեկնարկել է «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» խորագրով բարձր մակարդակի միջազգային համաժողովը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով են հանդես եկել Հայաստանի Հանրապետության Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը և ՀՀ-ում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին։ Համաժողովին բացման խոսքով է հանդես եկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Անահիտ Մանասյանի խոսքն ամբողջությամբ՝ ստորև.

«Հայաստանի Հանրապետության մեծարգո΄ Նախագահ,

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի մեծարգո΄ նախագահ,

Ձերդ գերազանցություն հարգարժա΄ն դեսպաններ,

Միջազգային և օտարերկրյա հարգելի΄ գործընկերներ,

Հարգելի΄ պետական այրեր,

Տիկնայք և պարոնայք,

Պատիվ ունեմ ողջունելու ձեզ Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված՝ «Էթիկական չափորոշիչները իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտում» խորագրով միջազգային համաժողովին։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համաժողովը կազմակերպել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի, ՄԱԿ մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի հետ համատեղ։ Շնորհակալություն եմ հայտնում գործընկերներին շարունակական, կարևոր և արդյունավետ համագործակցության համար։

Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված այս համաժողովը նպատակ ունի հասցեավորելու հաճախ ուշադրությունից դուրս մնացող և երկրորդական դիտարկվող մի հարցադրում, այն է՝ էթիկական սկզբունքների դերը մարդու իրավունքների պաշտպանության, իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման բնագավառում, ինչպես նաև ձևավորելու համագործակցային հարթակ պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, մասնագիտական շրջանակների և միջազգային գործընկերների միջև՝ ուղղված մարդու իրավունքների պաշտպանության, խտրականության բացառման և բոլորի համար հավասար հնարավորությունների ստեղծման կառուցակարգերի կատարելագործմանը։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ ուզում եմ հատուկ ընդգծել, որ էթիկական չափորոշիչները պետք է առանցքային դերակատարություն ունենան իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգի դիտանկյունից, և այս առումով մեր միջավայրում առկա բազում խնդիրները պետք է ստանան շուտափույթ լուծում։ Այդ համատեքստում խիստ կարևորում եմ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետների, պետական մարմինների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակության ու զանգվածային լրատվության միջոցների ակտիվ համագործակցությունն ու էթիկական ստանդարտներին համապատասխան գործելակերպի որդեգրումը։

Իրավահավասարության և հակախտրականության ոլորտին առնչվող՝ տարբեր դերակատարներին ուղղված իմ ելույթները սովորաբար քննադատական են՝ նկատի ունենալով ՄԻՊ հաստատության առաքելության առանձնահատկությունները։ Բայց այսօրվա ելույթս կարևոր եմ համարում կառուցել նաև շնորհակալական խոսքի վրա՝ ուղղված այն բոլոր դերակատարներին, ովքեր հանձնառու են ոլորտի կատարելագործմանն ու կառուցողական համագործակցության միջոցով խնդիրների հաղթահարմանը։ Միևնույն ժամանակ, առանցքային եմ համարում այն դերակատարների գործունեության հայեցակարգային փոփոխությունը, որոնց գործելակերպը չի համապատասխանում իրավահավասարության և հակախտրականության ոլորտում գործող ժամանակակից չափորոշիչներին, այդ թվում՝ էթիկական սկզբունքներին։

Այս համատեքստում ուզում եմ ուրախությամբ արձանագրել, որ պետական մարմինների ներկայացուցիչները կառուցողական են՝ ընդունելու մարդու իրավունքների պաշտպանության, իրավահավասարության և հակախտրականության երաշխավորման ոլորտին առնչվող մեր քննադատությունները՝ անգամ այնպիսի զգայուն իրավիճակներում, երբ ունենք միմյանց ամբողջապես հակասող դիրքորոշումներ։ Այս հանգամանքն առանցքային եմ համարում իրավունքների ոլորտում առկա տարատեսակ խնդիրներին ու մարտահրավերներին լուծումներ գտնելու տեսանկյունից։

Կարևոր եմ համարում ընդգծել նաև, որ իրավունքների պաշտպանության գործընթացը չի կարող արդյունավետ լինել՝ առանց իրավունքը կրողների անմիջական մասնակցության։ Այլ կերպ՝ կարևոր է ոչ միայն մարդկանց համար, այլ նաև մարդկանց հետ աշխատանքը։ Այս համատեքստում առանցքային եմ համարում հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների և այլ դերակատարների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը մարդու իրավունքների երաշխավորման գործում։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ ՄԻՊ հաստատությունն ամբողջապես փոխել է հարցին առնչվող իր մոտեցումները՝ հատկապես ակտիվացնելով տարբեր դերակատարների և քաղաքացիական հասարակության գործընկերների ներգրավումը իրենց առնչվող որոշումների կայացման, իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրների հասցեավորման ու այլ գործընթացներին։

Համանմանորեն՝ քաջալերում եմ իրավունքների պաշտպանության գործառույթ ունեցող բոլոր դերակատարներին՝ երաշխավորել իրավունքը կրողների անմիջական մասնակցությունը իրենց վերաբերելի որոշումների կայացման և քաղաքականությունների մշակման գործընթացում։

Ուզում եմ հատուկ ընդգծել նաև քաղաքացիական հասարակության կարևոր դերակատարությունը՝ ոլորտում առկա խնդիրները հասցեավորելու հարցում։

Պետք է արձանագրեմ նաև, որ իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա ձեռքբերումներին զուգահեռ՝ շարունակում եմ արդիական մնալ ոլորտային տարբեր խնդիրներ։ Դրանց հաղթահարման դիտանկյունից խիստ կարևոր եմ համարում մարդու իրավունքների կրթության համակարգի ամբողջական բարեփոխումը, հասարակական արմատացած կարծրատիպերի հաղթահարումը, ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետների, իրավասու մարմինների ներկայացուցիչների կարողությունների կատարելագործումը, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն ու ոլորտում էթիկական չափորոշիչների արմատավորումը։

Ուզում եմ հատուկ շեշտադրել նաև «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագծի ընդունման կարևորությունը։

Պատվարժա΄ն գործընկերներ,

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ հատուկ արձանագրել, որ մարդու իրավունքների պաշտպանությունը սոսկ աշխատանք կամ ամենօրյա ձևական գործունեություն չէ, այլ իրական առաքելություն, որն անհրաժեշտ է իրականացնել մեծ պատասխանատվությամբ ու նվիրումով։ Իմ և աշխատակազմիս գործունեությունն իրականացվում է հենց վերը նշված սկզբունքների հիման վրա՝ մարդկանց՝ պաշտպանված լինելու և արժանապատիվ ապրելու առաջնահերթ նպատակը նկատի ունենալով։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր մեզ հետ ակտիվորեն համագործակցում և մեզ աջակցում են այդ աշխատանքում։ Շնորհակալ եմ նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները էթիկայի սկզբունքների ու մասնագիտական արժեքների պահպանմամբ բարձրաձայնող մեր գործընկերներին։ Վստահ եմ, որ Ձեր բոլորի հետ համատեղ ուժերով մենք կկարողանանք նպաստել հանդուրժող, համերաշխ ու իրավահավասար միջավայրի ձևավորման կարևորագույն նպատակին։

Բոլորիս մաղթում եմ արդյունավետ աշխատանքային քննարկումներ և էթիկական չափորոշիչների վրա հիմնված՝ իրավունքների պաշտպանության համակարգի անընդհատ կատարելագործում։

Շնորհակալություն»:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը համաժողովը կազմակերպել է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության բնակչության հիմնադրամի հետ համատեղ։