Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

Գյումրիում է եղել Կարսի նահանգապետն ու 4-րդ կարգի պաշտոնյաներ, փոխանցել են Թուրքիայի պահանջները

Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է.

«Խաղաղություն մուրացողների խղճուկ ջղաձգումները

Նոյեմբերի 28֊ին ԶԼՄ֊ները հայտնեցին, որ Շիրակի մարզպետարանում բոլոր աշխատակիցներին տուն են ճանապարհել ինչ որ գաղտնի հանդիպման պատճառով, ապա Արաբաթ Միրզոյանի << Դուքանը>> (ԱԳՆ) ոչինչ չասող մի հայտարարություն տարածեց, որ հանդիպում է եղել Հայաստան-Թուրքիա սահմանի Ախուրիկ-Աքյաքա անցակետում և Հայաստանի Գյումրի քաղաքում:

Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների համապատասխան գերատեսչությունների երկրորդ քննարկումը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ, Գյումրիում է եղել Կարսի նահանգապետ Իսմայիլ Դեմիրթաշը և չորրորդ կարգի ինչոր պաշտոնյաներ, ովքեր հայաստանցի իրենց գործընկերներին փոխանցել են առաջին կարգի պահանջներ։

Մասնավորապես նշել են`

ա) որ իրենց ղեկավարությունը սահմանի բացման հարցը կդիտարկի միայն ադրբեջանի հետ <<Խաղաղության պայմանագրի>> ստորագրման և ՀՀ Սահմանադրության փոփոխումից հետո

բ) սրանց կողմից աղերսանքի, որ գոնե ինչ որ համատեղ անհապաղ աշխատանքներ սկսվեն երկաթգծի վերանորոգման ուղղությամբ, նշել են, որ դա տարիների բարդ աշխատանք է և պետք է հասկանալ արդյոք արժի՞ դրա վրա գումար ծախսել։

Ու քանի որ 2026֊ի ընտրությունների կեղծ խաղաղության օրակարգի մասով թուրքիան հրաժարվել է որևէ իմիտացիոն աշխատանքների մասնակցելուց, երեկ տեղեկացա, որ Հայաստանի կառավարիչները կրկին անցել են հին ձևին, բյուջեյի հաշվին ֆեյք շինարարությանը։

Մասնավորապես, այս պահին Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայրի վարչական տարածքում, որոշել են միակողմանի անցակետ կառուցել, որով կփորձեն համոզել, որ սահմանի բացումը կարճ ժամանակի խնդիր է և դրանով միլիարդների շահույթ է ապահովելու, Հայաստանի <<Երջանիկ>> հասարակությունը կսկսի ավելի լավ ապրել։

Հիշեցնեմ, նման միակողմանի մաքսային կետ էլ 2025֊ին բացվեց Մարգարայում, որը հերոս հարկատուների վրա մի քանի միլիարդ դրամ արժեցավ, բայց արդյունքում այդպես էլ չգործեց, իսկ դիմացի հատվածում թուրքական կողմը ոչ միայն ոչ մի անցակետ չկառուցեց, այլ վերանորոգեց նախկինում գործող զինվորական <<Կազառման>>»։