Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ անմեղ է իրեն առաջադրված մեղադրանքների շրջանակում
Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար (2021–2023), պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանը ծնվել է 1973թ․ ապրիլի 5-ին, Ստեփանակերտում, և հանդիսանում է Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր նախագահը։ Ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան և դասախոսական գործունեություն է ծավալել։
2023 թ․ սեպտեմբերի 28-ին Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ որոշել է Ստեփանակերտից մեկնել Շուշի՝ ադրբեջանական կողմին ներկայանալու համար։
Նա նշել էր, որ գտնվում է Ադրբեջանի «սև ցուցակում» և ադրբեջանական կողմը պահանջել է իր ժամանումը Բաքու՝ հետաքննության նպատակով։ «Գիտեմ, որ այս որոշումը մեծ ցավ ու անհանգստություն կպատճառի իմ հարազատներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։ Չներկայանալը կամ, ավելի վատ, փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր ժողովրդին։ Որպես ազնիվ մարդ, աշխատավոր, հայրենասեր և քրիստոնյա՝ չեմ կարող դա անել»։
Դավիթ Բաբայանը ապօրինի ձերբակալվել է ադրբեջանական ուժերի կողմից և տարվել Բաքու։ Նա շարունակում է մնալ կանխարգելիչ կալանքի տակ և դատվում է Բաքվի ռազմական դատարանում՝ ևս 14 հայերի հետ միասին, Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի քանի տասնյակ հոդվածներով, ներառյալ ցեղասպանություն, վարձկանություն և ահաբեկչություն։
2025թ․ փետրվարի 27-ին կայացած նիստում Բաբայանը հայտարարել է, որ անմեղ է իրեն առաջադրված մեղադրանքների շրջանակում՝ ընդգծելով, որ երբեք չի տարածել ատելություն և չի կարող լինել ներկայացված գործողությունների հեղինակ։ 2025թ․ սեպտեմբերի 5-ին կայացած նիստում Բաբայանը, ըստ հաղորդման, խնդրել է հնարավորություն տալ մեկնաբանելու իր նախաքննական ցուցմունքը։ Դատարանը հայտարարել է, որ նման հնարավորություն կտրվելու է հաջորդ նիստում, սակայն բաց աղբյուրներում այդ մեկնաբանությունները հասանելի չեն։ 2025թ․ նոյեմբերի 13-ին դատախազությունը պահանջել է Բաբայանին դատապարտել ցմահ ազատազրկման։ Խոսեք նրանց մասին, միացեք հայ պատանդների ազատության միջազգային արշավին։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հեն...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...