Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան

ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր նախկին ղեկավարի՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ:

24News-ի հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն ասաց, որ դա վերաբերում է 2018-2019 թվականներին, երբ Օսիպյանը ոստիկանապետ է եղել և հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել այն ժամանակ գործող Հատուկ քննչական ծառայություն առ այն, որ Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները:

«Հաղորդումն այմ մասին է եղել, որ բնակարանային բարելավման կարիք չունեցող զինծառայողներին տրամադրել է բնակարաններ: Գործի քննության ընթացքում հաստատվել  էր, որ Գասպարյանը բնակարաններով պարգևատրել էր 64 զինծառայողների։ Նրանցից որևէ մեկը չի հանդիսացել Գասպարյանի բարեկամը, մտերիմը: Շարքային ծառայողից մինչև վարչության պետեր պարգևատրվել են: Բնական պրոցես է ընթացել: Բնակարան ստացողների մեջ է եղել հենց վարչության պետի տեղակալ Վալերիյ Օսիպյանը: Մինչդեռ սեփական բնակարանն Օսիպյանն անտեսել է, և 64-ից առանձնացրել երեք բնակրան, որոնք դիտարկվել են որպես լիազորությունների չարաշահում: Բնականաբար, դատարանները պետք է կատարեին այդ հրահանգները: Ցավոք սրտի, ունենք դատավճիռ, ըստ որի Վլադիմիր Գասպարյանը չարաշահել է իր լիազորությունները և երեք ծառայողների տրամատրել բնակարաններ: Պետությունը չգնաց այդ բնակարանները բռնագանձելու ճանապարհով, այլ որոշեց Վլադիմիր Գասպարյանից բռնագանձել այդ բնակարանների գումարը»,-ասաց փաստաբանը:

Իսկ, թե ինչու՞ է Վալերիյ Օսիպյանը 64-ից միայն երեքի մասով հաղորդում ներկայացրել, փաստաբանը չկարողացավ պատասխանել:

«Օրինակ, Գարեգին Գասպարյան անունով մարդ կա, որը ոչ մի ազգակցական կապ չունի Վլադիմիր Գասպարյանի հետ, զուտ պետք էր Գասպարյան անունը հնչեցնել, կա Քնարիկ Սասունյան, ամբողջ գործի քննության ընթացքում կեղծ թեզ էր շրջանառվել, թե նա Անգելինա Գասպարյանի պրոդյուսերն է:  Դա կեղծ է, որովհետև նա պրոֆեսիոնալ երգչուհի չէր և պրոդյուսեր ունենալու անհրաժեշտություն չուներ: Մինչդեռ Քնարիկ Սասունյանը և իր ամուսինը համակարգում լավ ծառայողներ էին, ամուսինը պատերազմի մասնակից էր և տվել էր ամեն ինչ, այսինք արժանի ծառայողներ էին: Վերջինը վարչության պետ Ռաֆիկ Զաքարյանն է, որի մասին ասում էին, թե իբր Գասպարյանի ընկերն է: Այսպես կեղտոտ հնարքներով փորձեցին կապել»,-նշեց Ալեքսանդր Կոչուբաևը:

Նրա խոսքով, այդ գումարները Վլադիմիր Գասպարյանը ո´չ իր, ո´չ էլ ոստիկանության գրպանից է հանել, բյուջեն հաստատվել է Կառավարությունում:

«Եթե այստեղ հանցանք կար, կար 64 դրվագով և հանցակից էր նաև կառավարությունը: Չի լինում այնպես, որ Գասպարյանը պարգևատրի և դրանով լիազորություն չարաշահի: Ինչու Օսիպյանը չի ասել, որ ինքն էլ է բնակարան ստացել և այնտեղ բնակվել մինչև ոստիկանապետ դառնալը: Նա դա ստացել է բարեխիղճ ծառայության համար: Պարոն Օսիպյանը կառավարության մաս դարձավ և գնաց այս ճանապարհով»,-ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:

Նա նշեց, որ պետության վարքը ևս անհասկանալի է, քանի որ այդ գործարքները փոխանակ ճանաչվեին անօրինական և գույքը հետ բռնագանձվեր, պետությունը փորձել է դա ներկայացնել ապօրինի գույքի բռնագանձման ներքո:

«Վլադիմիր Գասպարյանն ասում է, որ ոչ մի բարի գործ չպետք է անպատիժ մնա: Ըստ էության, պատժվեց ինքը համակարգի նվիրյալներին պարգևատրելու համար»,- ասաց փաստաբան Կոչուբաևը: