Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

Ապահովագրական փաթեթը ամեն ինչ չի փակում, և ծառայությունների մասով էլ լինելու են համավճարներ․ Անահիտ Ավանեսյան․ Ազատություն

2026 թվականից Հայաստանում մեկնարկում է առողջության համընդհանուր ապահովագրությունը: «Ազատության» հետ հարցազրույցում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանել է ապահովագրության թեմային առնչվող մի շարք հարցերի:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից, իսկ ամբողջական տարբերակը՝ տեսանյութում:

«Ազատություն» - Հունվարի 1-ից արդյոք բոլորը կունենա՞ն առողջապահական ապահովագրություն, առաջին պահումն աշխատավարձից ե՞րբ է լինելու, և ի՞նչ թվի մասին է խոսքը, քաղաքացին ինչպե՞ս է իմանալու, որ ինքն ընդգրկված է այդ փաթեթում, ի՞նչ ծառայություններից է օգտվելու, որքա՞ն վճար կա հատկացված իր համար։

Անահիտ Ավանեսյան - Առաջին մեկնարկային տարին 2026 թվականի հունվարի 1-ն է, և այս փուլից ներառվելու են համակարգում երկու խումբ քաղաքացիներ։ Առաջինը՝ պետության կողմից ապահովագրվողներ, նրանք մինչև 18 տարեկան, 65 պլյուս տարիքի անձինք, և 18-ից 65 տարեկան հաշմանդամության կարգ և սոցիալական անապահովության բալ ունեցող՝ 28 բալից ավելի ունեցողներն են։ Մինչև դեկտեմբերի 20-ը արդեն մենք կունենանք հաստատված ցանկերը, նախօրոք ճշգրտված, և մինչև հունվարի 1-ը արդեն կտեղեկացնենք քաղաքացիներին։

Հաջորդ խումբը ապահովագրավճար վճարողներն են։ Նրանցից էլ պետք է շեշտադրենք, որ առաջին տարում ներառվելու են 200 հազար դրամից ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Պահումը աշխատավարձի հունվար ամսին, մենք գիտենք, որ ամեն ամիս վճարվում է նախորդ ամսվա աշխատավարձը։ Այսինքն՝ հունվար ամսի վճարվող ապահովագրավճարի համար պահումը կկատարվի դեկտեմբեր ամսի աշխատավարձից։

«Ազատություն» - Ի՞նչ հաշվարկներով էիք ասում, որ 300 դրամ է լինելու պահումը։

Անահիտ Ավանեսյան - 200-ից մինչև 500 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար ապահովագրավճարը ընդհանուր առմամբ կազմելու է 10 հազար 800 դրամ ամսական։ 10 հազար 800 դրամից պետությունը ոչ սոցփաթեթի շահառուների համար սուբսիդավորելու է 6 հազար դրամը։ Սա այն սոցկրեդիտների գումարն է, որը պետությունը ոչ թե կվճարի 2027 թվականին, այլ 2026 թվականին, հենց կոնկրետ այդ տարում արդեն ամեն ամիս կսուբսիդավորի 6 հազար դրամը։

Սոցփաթեթի շահառուների համար այդ 6 հազար դրամը, գիտեք, որ նրանք ստանում են նաև սոցփաթեթի համար, և նաև կուտակվում են այս գումարները։ Նրանք ևս այդ 6 հազար դրամը կարողանալու են ուղղել առողջության ապահովագրությանը։

Հիմա, երբ որ հանեցինք արդեն, մնացած գումարից՝ 4 հազար 800 դրամից 4 հազար 500 դրամը կկազմի Զինապահին ուղղվող գումարների խնայողությունը։ Մենք այսօր այդ գումարները վճարում ենք, սակայն հունվարի 1-ից հնարավորություն ենք ունենալու դա խնայել և ուղղել առողջության ապահովագրությանը։ Ստացվում է, որ 10 հազար 800-ից հանում ենք 6 հազար դրամ, հանում ենք 4 հազար 500 դրամ, ստացվում է, որ քաղաքացու կողմից աշխատավարձից վճարվող մասը կազմելու է 300 դրամ։

«Ազատություն» - Սա ավտոմա՞տ է արվելու, թե՞ քաղաքացին ինքն է փոխանցումներն անելու։

Անահիտ Ավանեսյան - Գործատուներն են իրականացնելու, միայն սոցփաթեթի շահառուները մեկ անգամ պետք է դիմում գրեն, որպեսզի այս գումարները, որ սոցփաթեթի փոխարեն իրենց բանկային հաշվին նստելու փոխարեն, նստի առողջության ապահովագրությանը։

Հաջորդ խումբը՝ 200-ից 500 հազար դրամ աշխատավարձ ստացողներն են, նրանք կունենան Զինապահ հիմնադրամից խնայողություն 7 հազար 500 դրամի չափով, և այս գումարը արդեն կգնա առողջության ապահովագրությանը։

Մնացած հատվածը նրանք աշխատավարձից կվճարեն, սակայն 2027 թվականի ընթացքում սոցկրեդիտներով ևս 4 հազար դրամի չափով վերադարձ կստանան։

«Ազատություն» - Այսինքն՝ 500 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների արդեն դեկտեմբերի աշխատավարձից որքա՞ն է պահվելու։

Անահիտ Ավանեսյան - 4 հազար դրամի կարգի է պահվելու։ Սա էլ նրանք կստանան վերադարձը արդեն 2027 թվականին, ինչպես ասացի, սոցկրեդիտի վերադարձով։ Մեկ միլիոնից ավելի աշխատավարձ ստացողների համար Զինապահ հիմնադրամի վճարները չեն փոխվելու, նրանք շարունակելու են 15 հազար դրամը վճարել, այսինքն՝ այս մասով խնայողություն չի լինի, և նրանք ամսական 10 հազար 800 դրամը կվճարեն, բայց էլի 2027 թվականին 4 հազար դրամի վերադարձ կստանան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։