Ես չէի ցանկանա Մայր Աթոռը պաշտպանել հենց Մայր Աթոռի միաբաններից. իմ սրբության սրբոցը չպետք է պղծվի
Նախկին հոգևորական, հասարակական գործիչ Նիկողոս Հովհաննիսյանը հայտարարել է՝ չէր ցանկանա, որ այսպես լիներ, որ Մայր Աթոռը պաշտպաներ հենց Մայր Աթոռի միաբաններից։
«Չէի ցանկանա տեսնել այս դավաճանական քայլը, սա ամենավերջին արարքն էր, որին կուզեի ականատես լինել, բայց ունենք այն, ինչ ունենք։ Էջմիածինը ենթարկվում է նեռի հարձակումներին։ Սատանան ընտրել է աշխարհի ամենահին ու ամենազորեղ եկեղեցիներից մեկը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Նա այս ամենն անում է հենց եկեղեցու միաբանների միջոցով՝ ներխուժելով նրանց հոգի՝ սևացնելով այն ու տրամադրելով Ամենակարող Տիրոջ դեմ։ Ես կկանգնեմ չարի «մխացող նետերի» դեմ։
Իմ սրբության սրբոցը չպետք է պղծվի ներսի տիրադավի կողմից։ Ձեր տան նախանձը կերավ ձեզ, վայ աստվածամերժներ։ Սատանան ձեզ ներշնչել է, թե դուք դա «բարի» նպատակով եք անում, այնինչ՝ նայեք ձեզ կողքից, դուք քարեր եք հանում աստվածանորոգ Մայր Աթոռի հիմքերից։ Վստահեցնում եմ՝ ձեր իսկ հանած քարերը ձեր տապանաքարերն են լինելու՝ այս և հանդերձյալ կյանքում։
Ամոթ և խարան ձեզ՝ կա՛նգ առեք»,- գրել է Հովհաննիսյանը։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հեն...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...