Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Օգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին
Հասարակություն

Արդյո՞ք Դուք տիրապետում եք փաստաբան-վստահորդ գաղտնիության սկզբունքին. Փոստանջյանը՝ Գալյանին

Փաստաբան Զարուհի  Փոստանջյանը՝ ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետին, ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» ՔԿՀ պետին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ Փաստաբանների պալատի նախագահին, ՀՀ Գլխավոր դատախազին ուղղված Վարդան Ղուկասյանի քրեական վարույթի հետ կապված, Փաստաբանի մասնագիտական գաղտնիքի և փաստաբանի ու վստահորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման վերաբերյալ դիմում-բողոք է հղել.
 
 
«Հարգելի՛ տիկին Գալյան,
2025 թվականի հոկտեմբերի 27-ին Ձեզ եմ ներկայացրել պաշտոնական դիմում-բողոք՝ փաստաբանի մասնագիտական գաղտնիքի, ինչպես նաև փաստաբանի և վստահորդի միջև նամակագրության գաղտնիության խախտման վերաբերյալ՝ հղում կատարելով, ի թիվս այլոց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան նախադեպային իրավունքը։ Նույն բողոքում Ձեզ խնդրել էի ներկայացնել այն իրավական հիմքը, որով նման միջամտությունը կարող էր համարվել իրավաչափ:
 
Ավելի քան մեկ ամիս անց՝ 2025 թվականի դեկտեմբերի 1-ին, ինձ տրամադրված պատասխանում, Ձեր ենթական հաստատել է, որ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը կարդացել և ուսումնասիրել է ինձ և իմ վստահորդ՝ պարոն Վարդան Ղուկասյանի միջև փոխանակված բոլոր փաստաթղթերը, որոնք կոնֆիդենցիալ բնույթի էին և հետևաբար ընդգրկվում էին փաստաբանական գաղտնիքի շրջանակում:
 
2025 թվականի դեկտեմբերի 2-ին ես կրկին դիմել եմ Ձեզ՝ պահանջելով ներկայացնել փաստաբան–վստահորդ միջև փաստաթղթերի փոխանակման գաղտնիության խախտումը արդարացնող իրավական հիմքը՝ միաժամանակ մատնանշելով Ձեր կողմից ուղարկված պատասխանում առկա այն ձևակերպումները, որոնք որևէ առնչություն չունեն իրավունքի, օրինականության և օրենքի գերակայության սկզբունքների հետ։
 
Այդ բողոքին ի պատասխան՝ որևէ իրավական հիմնավորում չի ներկայացվել։ Փոխարենը, ինձ տրամադրվել է հետևյալ պատասխանը՝ «իրականացվել է համապատասխան ուսումնասիրություն, որի արդյունքների մասին Ձեզ […] արդեն իսկ հայտնվել է»։
 
Վերոգրյալի համատեքստում, որպես ՀՀ արդարադատության նախարար, կրկին պաշտոնապես հրավիրում եմ Ձեր ուշադրությունը այն փաստի վրա, որ ՀՀ արդարադատության նախարարության «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում խախտվել է փաստաբան-վստահորդ հաղորդակցության գաղտնիության հիմնարար սկզբունքը։ Դուք այդ մասին տեղեկացված եք եղել դեռևս իմ առաջին բողոքի ներկայացման պահից, այսինքն՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ից։ Մինչ օրս, սակայն, որևէ միջոց չեք ձեռնարկել խախտումը վերացնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Բացի այդ, մինչ օրս չեք նշել որևէ իրավական հիմք, որը կարող էր արդարացնել բողոքարկվող գործողությունները։
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ձեզ ուղղում եմ հետևյալ հարցերը․
 
• Արդյո՞ք Դուք տիրապետում եք փաստաբան-վստահորդ գաղտնիության սկզբունքին։
• Տեղյա՞կ եք արդյոք, որ այդ գաղտնիությունն ունի հիմնարար բնույթ ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային և եվրոպական իրավունքի շրջանակում։
• Տեղյա՞կ եք արդյոք, որ այդ գաղտնիությանը ցանկացած միջամտություն կարող է լինել միայն օրենքով հստակ նախատեսված և հիմնված լինել հստակ, մատչելի ու կանխատեսելի իրավական հիմքերի վրա։
Եթե Դուք տեղյակ եք նշված սկզբունքների մասին, ապա խնդրում եմ հստակ նշել այն իրավական հիմքը, որով Դուք կամ Ձեր ենթակայության ներքո գործող աշխատակիցները իրավասու են եղել կարդալ, ուսումնասիրել և գնահատել փաստաբանի և վստահորդի միջև փոխանակված գաղտնի փաստաթղթերը, ինչը տեղի է ունեցել Ձեր կողմից ղեկավարվող ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող «Երևան–Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։
 
Բացի այդ, խնդրում եմ նշել նաև Ձեր կողմից ղեկավարվող նախարարության քրեակատարողական հիմնարկի ենթակայի կողմից հիշատակված «ուսումնասիրության» իրավական հիմքը, այդ «ուսումնասիրության» իրականացման կարգը և կիրառելի իրավական կարգավորումները։
Մասնավորապես, փաստաբանի կողմից ներկայացված բողոքի դեպքում խնդրում եմ պարզաբանել, թե որ իրավական հիմքով և ինչ ընթացակարգով է իրականացվում Ձեր կողմից նշված «ուսումնասիրություն»-ը։
 
Հարկ եմ համարում ընդգծել, որ մինչ օրս այս կապակցությամբ ներկայացված Ձեր պատասխանները իրավական առումով հիմնավորված չեն:
Խնդրում եմ նաև մանրակրկիտ ուսումնասիրել իմ՝ ներկայացրած բողոքները՝ դրանք դիտարկելով համապատասխան ներպետական իրավական նորմերի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կիրառելի նախադեպային իրավունքի լույսի ներքո, որոնք, ի դեպ, հստակորեն մատնանշված են իմ բողոքներում, և ինձ տրամադրել իրավաբանորեն հիմնավորված պատասխան՝ հստակ նշելով այն իրավական նորմը կամ նորմերը, որոնց վրա հիմնվել եք տվյալ միջամտությունը հիմնավորելու համար։
 
Հաշվի առնելով, որ բողոքի ներկայացումից՝ 2025 թվականի հոկտեմբերի 27-ից ի վեր, այսինքն՝ շուրջ երկու ամիս շարունակ, արձանագրվել է Ձեր շարունակական անգործությունը, պահանջում եմ 48 ժամվա ընթացքում տրամադրել Ձեր հիմնավորված պատասխանը, ինչպես նաև ձեռնարկել միջոցներ՝ Ձեր ենթակայության ներքո գործող անձանց պատասխանատվության ենթարկելու համար փաստաբան–վստահորդ հաղորդակցության գաղտնիության խախտման կապակցությամբ։
 
Վերջապես, սույնով կրկին տեղեկացնում եմ ՀՀ Փաստաբանների պալատի նախագահին, ինչպես նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, որ այս միջադեպի ընթացքում քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը կարդացել է կոնֆիդենցիալ փաստաթղթեր, որոնք վերաբերում էին պարոն Ղուկասյանի կալանքի պայմանների վերաբերյալ պաշտպանական նյութերին, Վարդան Ղուկասյանի առողջական վիճակին, միջազգային դատարան ներկայացվող նյութերին, ինչպես նաև նրա պաշտպանության այլ կարևոր բաղադրիչներին՝ խախտելով իմ փաստաբանական գաղտնիքը և փաստաբան-վստահորդ հաղորդակցության գաղտնիությունը։
 
Ինչպես արդեն ընդգծել եմ Ձեզ հասցեագրված իմ հայտարարությունում, սա առանձին միջադեպ չէ, այլ համակարգային ճնշում իմ փաստաբանական գործունեության նկատմամբ՝ այն նպատակով, որպեսզի ես չբարձրաձայնեմ կալանքի պայմանները։
Այս ինստիտուցիոնալ հետապնդումն առկա է իմ նկատմամբ հատկապես ընդգծված ձևով քրեակատարողական համակարգի բոլոր մակարդակներում։ Այն նպատակ ունի հետապնդել ինձ և իմ մասնագիտական գործունեության նկատմամբ ունենալ սառեցնող ազդեցություն (chilling effect), որպեսզի ես չներկայացնեմ ՀՀ րդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկներում կալանքի անմարդկային պայմանների և մահացության դեպքերի վերաբերյալ բողոքներ:
Իմ նկատմամբ իրականացվող հետապնդումը էականորեն սաստկացել է իմ մասնագիտական գործունեության համատեքստում՝ որպես փաստաբան, մասնավորապես՝ ութ ամսական երեխայի կալանավորման գործի շրջանակում Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում ներկայացնելուց հետո։ Նշված հետապնդումը հետագայում առավել սրվել է նաև Ստեփան Սամվելյանի գործով իմ կողմից ներկայացված բողոքներից հետո՝ կապված նրա կալանքի պայմանների հետ, այն դեպքում, երբ նա պահվել է ՀՀ արդարադատության նախարարի վերահսկողության ներքո գտնվող ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում ։
 
Սույն իրավիճակը շարունակվում է նաև պարոն Վարդան Ղուկասյանի քրեական գործի շրջանակում, որն ունի ակնհայտ քաղաքական ենթատեքստ՝ հաշվի առնելով 2025 թվականի հոկտեմբերի 1-ին Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները։
 
Վարդան Ղուկասյանի կալանքի պայմաններին առնչվող փաստաթղթերի ամբողջական ուսումնասիրումն ու վերահսկումը օրենքով նախատեսված չեն, չեն հետապնդում որևէ օրինական նպատակ և ուղղված են բացառապես իմ մասնագիտական գործունեության վրա սառեցնող ազդեցություն (chilling effect) գործադրելուն, ինչի կապակցությամբ ունեմ հիմնավոր կասկած, որ դրանց նպատակը ինձ զերծ պահելն է ՀՀ արդարադատության նախարարի՝ տիկին Սրբուհի Գալյանի վերահսկողության ներքո գտնվող քրեակատարողական հիմնարկներում կալանքի պայմանների վերաբերյալ հետագա բողոքներ ներկայացնելուց։
 
Ուստի՝ խնդրում եմ անհապաղ միջամտել՝ իրականացնելով անկախ քննություն, սահմանելով փաստաբանական գաղտնիքի պաշտպանության միջոցներ, հրապարակելով պաշտոնական առաջարկություններ և ապահովելով այս հարցի մշտական մոնիտորինգը և հետագա ընթացքը»։