Տղամարդը անհարգալից վերաբերմունք է դրսևորել Երևան-Մոսկվա չվերթի անձնակազմի նկատմամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի օդանավի մեջ անկարգ ուղևոր կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ նշված չվերթի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Վահան Շահբազյանը, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, անհարգալից վերաբերմունք է դրսևորել օդանավի անձնակազմի և ուղևորների նկատմամբ՝ կոպտորեն խախտելով հասարակական կարգը, ինչպես նաև անվտանգության աշխատակիցների հասցեին տևական ժամանակ հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ այդ ամենից հետո Վ․ Շահբազյանը ավիացիոն անվտանգությունից բերվել է ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայնի գծային բաժին, որտեղից էլ կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Այս իշխանության օրոք քաղբանտարկյալ չլինելը ամոթ է. Դավիթ Ամալյան
Փաշինյանը տարիներ շարունակ իրականացնում է ազգային էլիտաների հետապնդում. Լարիսա Ալավերդյան
Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե Սիմոն...