Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը
Գործարկվել է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը՝ migration.mia.gov.am-ը։
ՄՔԾ պետ Նելլի Դավթյանն ընդգծել է, որ այն նախատեսված է թիրախային բոլոր խմբերի համար՝ եռալեզու, արագագործ, ծավալուն և ընդլայնման հնարավորություններով, նաև լիովին համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունների թվայնացման սկզբունքներին։
Նրա խոսքով՝ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը մշտապես կարևորում է հանրության համար մատչելի և հստակ տեղեկատվության ապահովումը։
Կայքի ստեղծման հիմքում ընկած են հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքները՝ քաղաքացիների հետ արդյունավետ ու փոխադարձ կապ ապահովելու նպատակով։ Կարևոր նորամուծություն է նաև ԵՄ ստանդարտներին համապատասխան ալգորիթմի ներդրումը, որի շնորհիվ կայքը լիովին հասանելի է հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Կայքում տեղադրված տեղեկատվությունը համակարգված է ըստ կարևորության և առաջնահերթությունների՝ պահպանելով ժամանակակից թվային միջավայրում ընդունված «երեք քլիքի» սկզբունքը․ այցելուն կարող է անհրաժեշտ տեղեկությունը գտնել մի քանի վայրկյանում։
Արդիականացված որոնողական համակարգը և տեխնիկական նորարար լուծումները ապահովում են կայքի բարձր հասանելիություն տարբեր որոնման հարթակներից, աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև լիարժեք հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։
migration.mia.gov.am կայքը ևս մեկ կարևոր քայլ է հանրային ծառայությունների թվայնացման, մատչելիության և քաղաքացիակենտրոն կառավարման ուղղությամբ




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հեն...
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...