Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

Վեճ՝ քաղաքացու և ոստիկանի միջև․ վերջինը հետապնդել է քաղաքացուն, նա էլ հարվածել է ոստիկանի Toyota-ին

Նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ նույն օրը ժամը 19։45-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի 5/3 հասցեի մոտ երթևեկության ժամանակ ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացել է վիճաբանություն, որտեղ «Hyundai» ավտոմեքենայի  վարորդը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ հարձակվել է ոստիկանության ծառայողի վրա, քաշքշել, որի արդյունքում պարանոցի շրջանում ստացել է քերծվածք, այնուհետև իր ավտոմեքենայի սրահից վերցրել դանակը մոտեցել ոստիկանին և այդ պահին վերջինը ներկայացել է ոստիկանության ծառայող՝ ներկայացնելով ծառայողական վկայական, որից հետո վերջինս նստել է իր ավտոմեքենան և հեռացել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ ամենից ոստիկանության ծառայողը իր կողմից շահագործվող «Toyota» մակնիշի ավտոմեքենայով վարել է նշված ավտոմեքենայի հետևից և հասնելով Կարմիր Բլուր փողոց, այնտեղ նրան է մոտեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տեսուչ Պետրոսյանը՝ իր կողմից շահագործվող «Toyota» ավտոմեքենայով և այդ ժամանակ «Hyundai»-ի վարորդը ավտոմեքենայով հարվածել է «Toyota»-ին, ինչի հետևանքով այն բախվել է բետոնե պատնեշին և գազատար խողովակին։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ժամը 20։45-ի սահմաններում Կարմիր Բլուր փողոցից խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով կիրառելով ձեռնամարտի հնարքներ նշված ավտոմեքենայի վարորդին ձերբակալել և իր կողմից շահագործվող «Hyundai» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ պարզվել է, որ վերջինս հանդիսանում է Երևանի բնակիչ 49-ամյա Հայկ Ս․-ն։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի հատուկ պահպանվող տարածք և ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք Հայկ Ս․-ի հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։