Թմրամիջոցներ իրացնողը հայտնաբերվել և ձերբակալվել է
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն 43-ամյա մի տղամարդ տելեգրամյան հավելվածի միջոցով պարբերաբար ձեռք էր բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ և դրանք իրացնում՝ տեղադրելով մայրաքաղաքի տարբեր հատվածներում:
Հետագա միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 16-ին ստացվեց արդեն կոնկրետ տեղեկություն, որ նա իր բնակության վայրի տարածքում ձեռք է բերել թմրամիջոցների հերթական խմբաքանակը և թաքցրել իր տան խորդանոցում:
Նույն օրը` ժամը 10-ի սահմաններում, մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին:
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, և հաջորդ օրը, դատարանի որոշմամբ, խուզարկվեց խորդանոցը: Հայտնաբերվեց ընդհանուր 81 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի վեց փաթեթ ու ևս ութ փաթեթ` լցված ընդհանուր 477 գրամից ավելի մարիխուանայով։
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հեն...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...