Հրոսակախմբով Մայր տաճարի վրա հարձակված ու եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսել, դա էլ տեսանք
Զոհված զինծառայողի մայր, լրագրող Ալիսա Գևորգյանը գրում է.
«Մայր Աթոռում «օդափոխվող» փոխտնօրեն եղբոր մասին Կարեն Դուրգարյանի խոսքը հիշեցրեց 2018-ին իշխանության եկած հեղափոխական պրոլետարիատի հարձակումները Օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի վրա:
Բանը հասավ նրան, որ 2019 թվականին մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հրամանով Կոնստանտին Օրբելյանն ազատվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից: Օրբելյանը դատարանի վճռով վերականգնվեց պաշտոնում և աշխատեց մինչև պաշտոնավարման ժամկետի ավարտը։ 2024-ին հրավեր ստացավ ու նշանակվեց New York City Opera-ի գործադիր տնօրեն: Երևանի օպերային թատրոնում Կոնստանտին Օրբելյանի արդյունավետ գործունեության մասին տեղյակ եմ,որովհետև այդ ընթացքում աշխատել եմ այն ժամանակ դեռ գոյություն ունեցող մշակույթի նախարարությունում:
Օպերային թատրոնը ներկայում ղեկավարող , ինչքան հասկանում եմ՝ իշխանության սրտի տնօրեն Կարեն Դուրգարյանի գործունեության մասին ոչինչ ասել չեմ կարող: Պատերազմից հետո ես ու համերգային դահլիճներն անհամատեղելի ենք, չեմ հետևել: Մայր տաճարի խոյակին «օդափոխվող» Օպերային թատրոնի փոխտնօրեն եղբորով հպարտացող տնօրենին լսելուց հետո կարող եմ միայն հետևություններ անել:
Հրոսակախմբով Մայր տաճարի վրա հարձակված ու քահանային կաթվածի հասցրած եղբորով հպարտացող դիրիժոր չէինք տեսել, դա էլ տեսանք»:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հեն...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...