Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Հասարակություն

Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները

Հայտնի են Junius ֆինանսական գրագիտության երկրորդ՝ նոյեմբեր ամսվա մրցույթի արդյունքները։ 3-8-րդ դասարանների 9 աշակերտ, որոնք ըստ արդյունքների զբաղեցրել են իրենց տարիքային խմբերում  1-3-րդ հորիզոնականները, Իդրամին հյուր էին եկել պատմելու իրենց տպավորությունների, Junius-ի միջոցով սովորած ֆինանսական գիտելիքների մասին, և իհարկե, ստանալու  իրենց մրցանակները։ 

Արդեն պատմել ենք, որ Idram Junior հավելվածում Junius խաղը հայտնվել է դեռ անցած տարի։ 2025-2026 ուսումնական տարում խաղը վերածվել է մրցաշարի, որի ընթացքում  յուրաքանչյուր մրցույթի հաղթողները կարող են ստանալ արժեքավոր նվերներ Idram Junior-ից։ Ի դեպ, մրցաշարը շարունակվելու է ողջ ուսումնական տարվա ընթացքում և նպատակ ունի խաղի միջոցով դպրոցականների շրջանում խրախուսել ֆինանսական գրագիտությունը։

«Շատ ոգևորիչ է տեսնել, թե որքան ակտիվ են երեխաները խաղում, սովորում և մասնակցում մրցույթին։ Ավելին՝ նախորդ փուլերում հաղթած երեխաներից շատերը կրկին ունեցել են բարձր արդյունքներ, ինչը խոսում է Junius-ի արդյունավետության և երեխաների իրական հետաքրքրվածության մասին։ Միևնույն ժամանակ, մեզ համար կարևոր է, որ հնարավորինս շատ երեխաներ ունենան հաղթելու և մրցանակ ստանալու հնարավորություն։ Այդ պատճառով որոշում ենք կայացրել փոքրիկ կարգավորում մտցնել մեր խաղի կանոնների մեջ, ըստ որի՝ մեկ անգամ հաղթող ճանաչված աշակերտը հաջորդող երեք ամիսների ընթացքում առաջին երեք հորիզոնականում հայտնվելու դեպքում կստանան ոչ թե գլխավոր մրացանակաները, այլ խրախուսական նվերներ, իսկ եռյակը կհամալրվի հաջորդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցներով։», - նշեց Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը։

Հիշեցնում ենք, որ Junius մրցույթներին կարող են մասնակցել Հայաստանի՝ 3-8-րդ դասարանի բոլոր աշակերտները։ Մրցույթում հաղթելու համար պետք է անցնել խաղի 50 մրցափուլերը հնարավորինս արագ և կուտակել առավելագույն միավորներ։ Ի դեպ, մրցանակները տրամադրվում են միայն այն հաղթող մասնակիցներին, որոնք ծնողի կողմից նույնականացված են որպես Idram Junior օգտատերեր, ինչպես նաև պատասխանել են հենց իրենց տարիքին համապատասխան հարցաշարի հարցերին։ Ճիշտ տարիքային խումբը պետք  է ընտրել կարգավորումներ բաժնից։ 

Նշենք, որ Junius ֆինանսական գրագիտության երրորդ՝ դեկտեմբեր ամսվա մրցույթն արդեն ընթացքի մեջ է և ավարտվելու է հունվարի 15-ին։ 

Idram Junior hավելվածը նախատեսված է 8-16 տարեկան օգտատերերի համար, որի միջոցով երեխաները հնարավորություն են ստանում  անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել և ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ