Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
IDBank-ը շարունակում է աջակցել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ կյանքի կոչելով «Կողք կողքի» սոցիալական պատասխանատվության հերթական միջոցառումը։ Ծրագրի շրջանակում այս ուսումնական տարում 100 արցախցի ուսանող դարձել է կրթաթոշակի շահառու՝ ստանալով 50 000 idcoin՝ ուսումնական տարվա 4 ամիսների համար։
Կրթաթոշակն ուսանողները կարող են օգտագործել ուսման վարձի վճարման, կրթական ծրագրերի մասնակցության կամ Idram QR-ով վճարման հնարավորություն ունեցող ավելի քան 25 000 վաճառակետերում գնումներ կատարելու համար։
Կրթաթոշակ ստացած ուսանողները նշում են, որ ծրագրի շնորհիվ հնարավորություն են ստանում զարգացնել իրենց հմտությունները, ձեռք բերել կրթությանը նպաստող տեխնիկա կամ մասնակցել մասնագիտական դասընթացների։ Նրանց խոսքով՝ նման աջակցությունը ոչ միայն նվազեցնում է սոցիալական բեռը, այլև մեծացնում է մոտիվացիան և վստահությունը ապագայի նկատմամբ։
«Կողք կողքի» ծրագիրը միտված է Արցախից բռնի տեղահանվածների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ստեղծելով իրական հնարավորություններ կրթության և աշխատաշուկայի հասանելիության համար։ Ծրագրի շրջանակում IDBank-ը համագործակցել է «Մենք ենք մեր սարերը» զարգացման գործակալության հետ, որը պատասխանատու է եղել վեց հայաստանյան բուհերում սովորող արցախցի ուսանողների տվյալների հավաքագրման և շահառուների ընտրության համար։
Գործակալության տնօրեն Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ ընտրության հիմնական չափանիշներն են եղել ուսանողների առաջադիմությունն ու ակտիվությունը, ինչպես նաև ընտանիքների սոցիալական վիճակը։
Նշենք, որ կրթաթոշակների տրամադրումը «Կողք կողքի» ծրագրի շրջանակում իրականացվող արդեն չորրորդ նախաձեռնությունն է այս տարի։ Մինչ այս՝ 65 արցախցի կին անցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացներ և ապահովվել անհրաժեշտ աշխատանքային գործիքներով, 100 արցախցի դպրոցական ստացել է ֆինանսական գրագիտության ամբողջական կրթություն։ Բացի այդ, IDBank-ը աջակցում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում արցախցիների համար նոր բնակավայրի կառուցման ծրագրին՝ ամբողջությամբ ֆինանսավորելով տեղի մանկապարտեզի ստեղծումը։
«Կողք կողքի» ծրագրով IDBank-ն ընտրում է ոչ թե կողքից աջակցելու, այլ արցախցի մեր հայրենակիցների հետ իսկապես կողք կողքի առաջ գնալու ճանապարհը։
ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՄ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հեն...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...