«Բարուրի» և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի համագործակցությունը՝ հանուն հայկական երաժշտության տարածման
Օրերս տեղի ունեցավ «Բարուրի» նոր փափուկ խաղալիքների շնորհանդեսը։ Արամ արջուկին, որն աշխարհում առաջին խաղալիքն է, ում սրտի մեղեդին հնչում է Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ, միացան նրա նոր ընկերները՝ նապաստակը, գառնուկը, շունիկն ու մյուս փափուկ արջուկը։ «Բարուրի» այս խաղալիքներում հնչող երաժշտության ձայնագրությունն իրականացվել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու երաժիշտների կողմից, իսկ երաժշտությունը վերամշակել է Սիմֆոնիկ նվագախումբը: Բոլոր խաղալիքների վաճառքից գոյացած հասույթի հինգ տոկոսն ուղղվելու է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամին՝ պատանի երաժիշտների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով։
Խաղալիքների շնորհանդեսին իրենց ելույթներով հյուրերին ողջունեցին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառու պատանի երաժիշտները, որոնք հանդես եկան փափուկ խաղալիքներում հնչող ձայնագրությունների կենդանի կատարումներով։
«Բարուրի» առաքելությունը խաղալիքների միջոցով հայ կոմպոզիտորների դասական, ժողովրդական ու ազգային օրորոցայիններ հնչեցնելն է։ Զարմանահրաշ փափուկ խաղալիքների ստեղծողները հավատում են, որ հայկական դասական երաժշտությունը երեխաներին պետք է հասանելի լինի վաղ տարիքից։
Տարիների պատմություն ունի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Բարուրի» համագործակցությունը։ Նրանք միավորվել են ամենակարևոր՝ երեխաների զարգացման և կրթության գաղափարների շուրջ, և կյանքի են կոչում դրանք։ Այս համագործակցությունը լինելու է շարունակական։ Հետագայում «Բարուրը» և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հանդես կգան համատեղ նոր ու հետաքրքիր նախագծերով։
Լուսինե Առաքելյան





















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)