Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 1 հա մակերեսով հողամասի նկատմամբ. Գլխավոր դատախազություն
2025 թվականի դեկտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել Սարավան բնակավայրում գտնվող՝ 1 հեկտարը գերազանցող մակերեսով հողամասի նկատմամբ։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի մայիսի 8-ին բավարարել էր Վայոց ձորի մարզի դատախազության` պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրի նախկին համայնքապետի կողմից 2008 թվականի փետրվարի 8-ին կազմակերպված՝ 1 հա մակերեսով հողամասի աճուրդը: Որպես հողամասի աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր է ճանաչվել Սարավան բնակավայրի և ֆիզիկական անձի միջև 2008 թվականի հունիսի 26-ին կնքված՝ հողամասի վաճառքի պայմանագիրը, անշարժ գույքի պետական գրանցումը, ինչպես նաև ֆիզիկական անձանց միջև այդ հողամասի վերաբերյալ 2019 թվականին կնքված նվիրատվության պայմանագիրը:
2025 թվականի մայիսի 8-ին վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
2025 թվականի դեկտեմբերի 23-ին Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Սարավան բնակավայրում գտնվող հողամասի նկատմամբ կատարվել է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հեն...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...