ՄԻՊ-ը ուսումնական հաստատությունների վերաբերյալ արտահերթ զեկույց է հրապարակել
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հրապարակել է արտահերթ զեկույց՝ «Ուսումնական հաստատությունների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության սկզբունքների ապահովման հետ կապված առանձին խնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ։ (https://ombuds.am/…/4f3d6140d2ad70eb60739fa4eb5689a8.pdf):
Նշված խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ ներկայացնելու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է մշտադիտարկման այցեր, ուսումնասիրել է նախագծային փաստաթղթեր, իր լիազորությունների շրջանակում իրականացրել է այլ միջոցառումներ։
Մշտադիտարկման այցերն իրականացվել են համընդհանուր դիզայնի սկզբունքներին տիրապետող, ճարտարապետություն և դիզայն մասնագիտությամբ ՄԻՊ փորձագետի, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ Պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով խորհրդի անդամների և հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությամբ։
Դիտարկման նպատակով ընտրվել են ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» թիվ 2093-Ն որոշման հավելված 1-ով հաստատված ցանկում ընդգրկված «կառուցված», «հիմնանորոգված» կամ «վերակառուցված» և «ավարտված» կարգավիճակն ունեցող ուսումնական հաստատությունները:
Զեկույցի շրջանակներում անդրադարձ է կատարվել ուսումնական հաստատությունների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման գործընթացում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության սկզբունքների ապահովման առնչությամբ առկա առանձին խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացմանը։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
ԶՊՄԿ-ի առաջադրած քեյսի վերլուծությունները և հաղթող թիմը՝ CaseKey բիզնես խնդիրների լուծման մրցույթում
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան
«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի...
Մեկնարկը՝ աբովյանցիների վստահությամբ, ջերմությամբ ու աջակցությամբ. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)