«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Մեր վիրտուոզները» ծրագրի դաշնակահարները մեկ բեմում էին իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոյի հետ
2013 թվականին հիմնադրված Խաչատրյանի անվան միջազգային փառատոնն ամեն տարի մայրաքաղաք Երևանում հյուրընկալում է համաշխարհային մեծության սիրված արտիստների։ Այս տարի՝ դեկտեմբերի 18-ին, Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային փառատոնի շրջանակում, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ իտալացի դաշնակահար Անտոնիո դի Կրիստոֆանոյի մենահամերգը, որի ժամանակ իրենց կատարումներով ներկայացան նաև «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Մեր վիրտուոզները» ծրագրի կրթաթոշակառու դաշնակահարները։ Համերգի ընթացքում հնչեցին Շոպենի, Շումանի, Բրամսի, Լիստի և Բերգի դաշնամուրային ստեղծագործությունները։
Միջազգային ճանաչում ունեցող դաշնակահարի կողքին նույն բեմում հանդես գալը մասնագիտական փորձառություն էր հիմնադրամի պատանի երաժիշտների համար։
Սա դաշնակահարի և պատանի երաժիշտների միակ «համագործակցությունը» չէր։ Համերգին նախորդող ժամանակաշրջանում՝ երեք օր շարունակ, Անտոնիո դի Կրիստոֆանոն վարպետության դասեր անցկացրեց հիմնադրամի դաշնակահարների համար՝ փոխանցելով նրանց գործնական խորհուրդներ և կատարողական փորձ։
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Մեր վիրտուոզները» ծրագիրը մշտապես կարևորություն է տալիս կրթաթոշակառուների համար վարպետության դասերի անցկացմանը միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների հետ։ Փորձի և հմտությունների փոխանակումը կարևոր է հիմնադրամի կրթաթոշակառուների համար՝ առաջընթաց գրանցելու և մասնագիտական աճի տեսանկյունից։ Այս համերգն ու վարպետության դասերը փորձառություն ձեռք բերելու և միջազգային բեմերը նվաճելու հերթական քայլերից մեկն էին։




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
ՔՊ-ականները ոչ թե վախենում են Արցախ արտասանել, որպեսզի «չխաթարեն խաղաղության» գործընթացը, այլ դա հեն...
ԶՊՄԿ-ի տնտեսական ազդեցությունը․ ինչպես է խոշոր արդյունաբերական ընկերությունը ձևավորում նոր հնարավորո...
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (տեսանյ...
Իշխանության համար պայքարը պետք է հանել օրակարգից․ միակ հարցը՝ Հայաստանը չտանել դեպի Արևմուտք․ Մհեր Ա...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...